• Հոդվածներ  /
  • ԲՆԱԿԱՆ ՄՈՒՐԱԲԱ և ՋԵՄ ԱՐՏԱԴՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԲՆԱԿԱՆ ՄՈՒՐԱԲԱ և ՋԵՄ ԱՐՏԱԴՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական մրգերի և բանջարեղենի որակը

 

Գտնվելով նպաստավոր կլիմայական գոտում՝ Հայաստանը մշտապես բնակչությանն ապահովում է բնական մթերքներով՝ հյութեղ մրգերով և տարատեսակ բանջարեղեններով: Հայկական արևաշատ, էկոլոգիապես մաքուր բնական մթերքը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրներում:

Հայաստանը հարուստ է ծիրանով, դեղձով և այլ մրգերով, հատկապես հայտնի են այս մրգերից պատրաստված մուրաբաներն ու ջեմերը:

 

Հայաստանում խոշոր արտադրող ընկերություններից «Սամ-Հար» -ն առաջարկում է պահածոյացված մթերքների բազմազան տեսականի: Արտադրանքի որակը վերահսկվում է առաջին իսկ պահից՝ սկսած հումքը ստանալուց մինչև դրա պահածոյացվելը: Հումքն անցնում է ընտրման 2 փուլերով՝ ընդունում և մշակում: Բոլոր պատրաստի արտադրանքները ենթակա են վաճառքի` արտադրվելուց և անհրաժեշտ հետազոտումներ անցնելուց նվազագույնը 15 օր հետո:

 

Ապրանքի արտահանում Հայաստանից այլ երկրներ

 

«Սամ-Հար» ընկերությունն իրականացնում է արտադրանքի արտահանում Հայաստանից արտերկրներ՝ Վրաստան, ԱՄՆ, Բուլղարիա և այլն: Արտահանվում են բոլոր արտադրատեսակներն առանց բացառության՝ ջուր, լիմոնադ, կոմպոտ, մուրաբա և ջեմ, բանջարեղենային պահածոներ և այլն:

 

Պահածոյացված մթերքների մեծածախ վաճառք Հայաստանում

 

Հաշվի առնելով մեծ պահանջարկը՝ «Սամ-Հար» ընկերությունն առաջարկում է պահածոյացված մթերքների մեծածախ վաճառք ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ սպառողի դատին հանձնելով միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք: