• Հոդվածներ  /
  • Պահածոների արտադրության տեխնոլոգիաները Հայաստանում

Պահածոների արտադրության տեխնոլոգիաները Հայաստանում

Համեղ պահածոներ արտադրելու համար կարևոր նախապայման է թարմ, անվնաս և առողջ հումքը: Սամ-Հար ընկերությունն իր արտադրության մեջ օգտագործում է Հայաստանի արևով համեմված գյուղմթերք, իսկ ներկրվող հումքի մշակման ընթացքը մշտապես գտնվում է ընկերության վերահսկողության ներքո:


Պահածոյացման գործընթացում օգտագործվում են միայն բնական բաղադրիչներ՝ առանց քիմիական հավելումների, կոնսերվանտների և ներկանյութերի: Մեր արտադրամասում մրգերն ու բանջարեղենը տեսակավորվում են և ենթարկվում մանրակրկիտ մաքրման: Պահածոյացման համար ընտրվում և օգտագործվում է միայն առողջ մթերք:

Սամ-Հար ընկերությունը կիրառում է մեղմ պաստերիզացիայի տեխնոլոգիան, որի շնորհիվ պահածոյացման արդյուքնում մթերքը չի կորցնում իր բնական համն ու օգտակար հատկությունները: 

Արտադրական գործընթացի յուրաքանչյուր փուլ ենթարկվում է որակի վերհսկողության, խստորեն պահպանելով պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանները, որի արդյունքում սպառողին են հասնում բացարձակապես անվտանգ, համեղ և վիտամիններով հարուստ պահածոներ:

Ընկերության արտադրամասում տեղադրված են նորագույն չափանիշներին համապատասխան հոսքագծեր և սարքավորումներ։

«Սիփան» պահածոները պատրաստվում են յուրահատուկ տեխնոլոգիայով և ավանդական դարձած բաղադրատոմսերով, ինչի շնորհիվ դարձել են յուրաքանչյուր սեղանի ամենահամեղ և անբաժանելի մասը: