• Հոդվածներ  /
  • Մրգի և բանջարեղենի պահածոների արդյունաբերության զարգացումը Հայաստանում

Մրգի և բանջարեղենի պահածոների արդյունաբերության զարգացումը Հայաստանում

Մրգի և բանջարեղենի վերամշակման արդյունաբերության զարգացման նախադրյալները Հայաստանում


Հայաստանում սննդի արդյունաբերության զարգացումը տարբեր պատմական ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր տեմպեր և մակարդակ: Ակնհայտ է տարբերությունը մինչ խորհրդային կարգերի հաստատումն ու դրանից հետո:

 

Վերջին շրջանում պահածոների արդյունաբերությունը Հայաստանում արագ տեմպերով սկսել է զարգանալ: Ընդ որում, արդյունաբերական ընդհանուր ծավալի շուրջ 50%-ը կազմում է մրգի և բանջարեղենի պահածոների արտադրությունը. այս թիվը տարեցտարի մեծանում է նախորդ տարիների համեմատ՝ ապահովելով շուրջ 72% աճ։

 

Տեղակայված լինելով կլիմայական բարենպաստ գոտում և հայտնի լինելով քաղցրահամ պտուղներով, մրգերով և տարատեսակ բանջարեղեններով՝ Հայաստանում սննդի արդյունաբերության մեջ մշտապես կարևոր ենթաճյուղ է համարվել սննդի, մրգի ու բանջարեղենի վերամշակման արդյունաբերությունը, որն իր մեջ ներառում է մթերքի պահածոյացում և պահածոների արտադրություն:

 

Պետական աջակցության և որոշակի արտոնությունների տրամադրման շնորհիվ Հայաստանում մեծ թափով զարգանում է պահածոների արտադրությունը, ընդ որում՝ պահածոների 80%-ը արտահանվում է հանրապետության սահմաններից դուրս։ Սրան համընթաց զարգանում է նաև մրգի և բանջարեղենի վերամշակման արդյունաբերությունը, քանի որ արտադրական պրոցեսում որպես հումք օգտագործվում են հենց տեղական մթերքներ:

 

Մրգի և բանջարեղենի վերամշակման արդյունաբերության ծավալների աճն ու զարգացումն ուղիղ համեմատական են դրսից եկող ներդումների ծավալին, որոնք ևս հանդիսանում են կարևոր նախադրյալ այս ճյուղի զարգացման համար:

 

Սննդի վերամշակման և պահածոյացման տեխնոլոգիաները Հայաստանում

 

Այն մթերքը, որը ենթակա է վերամշակման և պահածոյացման, նախ և առաջ պետք է լինի առողջ, չվնասված և համապատասխանի տեխնոլոգիական հասունության չափանիշներին:

 

Պահածոյացման համար մրգերն ու բանջարեղենը պետք է ունենան համապատասխան պնդություն, գույն և համ: Մրգային հյութերի և խտացրած պահածոյացման դեպքում թույլատրվում է օգտագործել նաև որոշակի թերություններով և տարբեր հասունության աստիճանի պտուղներ: Հասունության աստիճանը որոշվում է մի կողմից սուբյեկտիվ՝ ելնելով մրգերի կամ բանջարեղենի օրգանական հատկություններից, մյուս կողմից՝ օբյեկտիվ-լաբորատոր հետազոտություններով:

 

Մթերքի տեսակավորման հաջորդ փուլը մաքրման գործընթացն է, որից հետո կախված պահածոյացման կամ վերամշակման տեսակից՝ մթերքը տեղաբաշխվում է համապատասխան տարրաների մեջ: Այս գործընթացում հատկապես կարևոր է հետևել մաքրությանը և ապահովել մաքսիմալ մանրէազերծում:

Արտասահմանյան փորձի և ժամանակակից սարքավորումների շնորհիվ Հայաստանում հնարավոր է ստանալ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող պահածոներ:

 

Հայկական սննդամթերքի արտադրություն Սիփան պահածոների գործարանում

 

Արդեն 15 տարի տեղական և արտասահմանյան շուկայում հայտնի «Սամ-Հար» պահածոյացման գործարանն իր «Սիփան» ապրանքանիշով առաջիններից էր, որ ձեռնարկեց հայկական մրգերի և բանջարաղեղենի վերամշակումն ու պահածոյացումը: Կարևորելով ազգային տնտեսության զարգացման նշանակությունը՝ ընկերությունն իր արտադրանքում օգտագործում է միայն հայկական հողում աճեցված մրգեր և բանջարեղեն:

 

Ընկերությունն իր գործունեության սկզբնական շրջանում զբաղվում էր գազավորված զովացուցիչ ըմպելիքների և հանքային ջրի արտադրությամբ, սակայն շատ կարճ ժամանակում ընդլայնեց իր արտադրությունը՝ շուկայում ներկայանալով մրգային կոմպոտների, մուրաբաների, բնական հյութերի և բանջարեղենային պահածոների տեսականիներով:

 

Հատուկ մշակված բաղադրատոմսի, ժամանակակից տեխնոլոգիաների ու հայկական մրգերի ու բանջարեղենի յուրահատուկ համի շնորհիվ է, որ «Սիփան» պահածոները սիրված են ոչ միայն Հայաստանում, այլ հանրապետության սահմաններից շատ հեռու: