• Հոդվածներ  /
  • Օրգանական սննդամթերքի արտադրությունը Հայաստանում

Օրգանական սննդամթերքի արտադրությունը Հայաստանում

Օրգանական գյուղանտնեսության զարգացումը Հայաստանում

 

Այլընտրանքային գյուղատնտեսությունը, որն անվանում են նաև օրգանական, օրգանակենսաբանական, էկո, «բնությանը մոտ» և այլն, վերջին տարիներին մեծ թափով զարգացում է ապրում Հայաստանում՝ ավանդական գյուղատնտեսությանը զուգահեռ:

 

Հայաստանում օրգանական սննդամթերքի նկատմամբ պահանջը տարեցտարի ավելանում է, քանի որ բնակչության լայն շրջանակներում մեծանում է առողջության կարևորության մասին գիտակցությունը և ընդգծվում է այն փաստը, որ օրգանական սննդամթերքը մեծ արժեք ունի, քանի որ անվտանգ է առողջության համար, պարունակում է ավելի շատ վիտամիններ, հանքային աղեր և այլ սննդարար տարրեր, զերծ է վնասակար քիմիկատներից, աճեցված է առանց հավելումների և կոնսերվանտների:

 

Հայաստանը տարածաշրջանում ունի օրգանական գյուղատնտեսության զարգացման համար բավականին մեծ ներուժ, սակայն արտահանման համար այն պետք է մրցակցի ոչ թե քանակով, այլ որակով: Օրգանական գյուղատնտեսությանն աջակցող որոշ միջազգային նախաձեռնությունների շնորհիվ աջակցություն է տրամադրվել Հայաստանի շուրջ 45 ֆերմերների, որպեսզի նրանք անցում կատարեն օրգանական գյուղատնտեսությանը:

 

Օրգանական գյուղատնտեսության մշակույթը արդեն ձևավորվում է Հայաստանում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այն ֆերմերները, ովքեր անցել են օրգանական արտադրության, զգալիորեն բարելավել են իրենց սոցիալական վիճակը: Բարձրացվում է նաև տեղեկացվածության աստիճանը օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ․ համապատասխան պետական գերատեսչությունների ու ՀԿ-ների կողմից համակողմանի աշխատանքներ են տարվում տանելով ոչ միայն ֆերմերների, այլ նաև սպառողների հետ:

 

Օրգանական միրգ և բանջարեղենի վերամշակումը Հայաստանում

 

Ի տարբերություն ավանդական գյյուղատնտեսության՝ օրգանական գյուղատնտեսության մեջ մրգի և բանջարեղենի վերամշկման ժամանակ չեն կիրառվում թունաքիմիկատներ, սինթետիկ քիմիական միացություններ, պահպանման ժամկետն արհեստական ձևով երկարացնող, հնեցնող նյութեր, արհեստական խթանիչներ և հավելումներ: Այստեղ հիմնական շեշտը դրված է օրգանական ծագման պարարտանյութերի`գոմաղբի, կենսահումուսի, տորֆի վրա, որոնք և պարունակում են բույսերին անհրաժեշտ սննդատարրեր և հողը հարստացնում են օրգանական նյութերով:

 

Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքներից է այն հողի խնամքը, որտեղ աճում են միրգն ու բանջարեղենը: Սակայն էկոլոգիապես մաքուր և օրգանական արտադրանք ունենալու համար պարտադիր է համապատախանել մի շարք չափորոշիչների, իսկ ամենակարևորը՝ անհրաժշետ է անցնել սերտիֆիկացում: Հայաստանում դրա համար պահպանվում են Ազգային օրգանական ծրագրի (ԱՕԾ) չափանիշներին համապատասխան արտադրության բոլոր փուլերում՝ գյուղատնտեսություն, բերքահավաք, փաթեթավորում, վերամշակում, պիտակավորում, առաքում, տեղաբաշխում և փոխադրում:

 

Սիփան ընկերության օրգանական, էկոլոգիապես մաքուր արտադրանքը

 

Օրգանական պահածոների արտադրությունը Սիփան ընկերությունը սկսել է 2016 թ-ին: Կարևորելով էկոլոգիապես մաքուր սնննդամթերքի արտադրության գաղափարը՝ ընկերությունն իր աշխատանքում հետևում է միջազգային և տեղական բոլոր չափանիշներին:

 

Սիփանի օրգանիկ պահածոներն ու մուրաբաները հարուստ են օրգանիզմի համար կենսակարևոր վիտամիններով և հանքանյութերով, քանի որ դրանց մշակման և արտադրության ընթացքում չեն օգտագործվում աճի հորմոններ, քիմիական հավելումներ և արհեստական բաղադրիչներ: Այս հատկանիշների շնորհիվ այն օգտակար է հատկապես երեխաների համար: Օրգանական սննդամթերք օգտագործելիս ավելի քիչ է վտանգավոր հիվանդություններով վարակվելու հավանականությունը, քանի որ այս սննդամթերքում ավելի քիչ կարելի է հանդիպել վնասակար միկրոօրգանիզմներ:

 

Ընկերության արտադրանքը պարբերաբար անցնում է սերտիֆիկացում թե Հայաստանում և թե միջազգային հեղինակավոր կազմակերպություններում: Հենց այդ պատճառով արտադրանքը լայն սպառում ունի ողջ աշխարհով մեկ՝ ավելի քանի 10 երկրում: