• Հոդվածներ  /
  • 10 օգտակար սննդամթերք, որոնք ամրապնդում են իմունային համակարգը ձմռանը

10 օգտակար սննդամթերք, որոնք ամրապնդում են իմունային համակարգը ձմռանը

Ձմռանը, որպես կանոն, վարակիչ հիվանդությունները գլուխ են բարձրացնում: Դրանց դիմակայելու համար պետք է օգտագործել առողջ և օգտակար սնունդ, որը կխթանի իմունիտետի բարձրացմանը և «կպաշտպանի» հիվանդանալուց: Ստորև այն օգտակար սննդամթերքների ցանկն է, որոնք նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը ձմռան ամիսներին:

 

     

  1. Ցիտրուսներ Կիտրոնը, նարինջը, մանդարինը և թուրինջը հարուստ են կալցիումով, երկաթով, ֆոսֆորով և C, B և P վիտամիններով վիտամինով: Դրանց չափավոր կիրառումը կարգավորում է նյարդային լարվածությունը և օրգանիզմից դուրս է բերում տոքսինները: Ցիտրուսները օգտակար են, գրիպի, մրսածության դեպքերում. ունեն հակաբակտերիալ հատկություններ:
  2.  

  3. Բազուկ Այս բանջարեղենը հայտնի է ոչ միայն իմունիտետի ամրապնդման, այլև՝ իր բուժիչ և օգտակար հատկություններով: Պարունակում է A, C, E, U և B խմբի վիտամիններ, հարուստ է յոդով, կալցիումով, կալիումով, յոդով, ֆոսֆորով, ցինկով և բազմաթիվ այլ տարրերով:
  4.  

  5. Գազար Գազարն ամենաօգտակար սննդամթերքներից մեկն է: Հարուստ է սպիտակուցներով և ածխաջրերով, բազմաթիվ հանքանյութերով ու միկրոտարրերով (մագնիում, նատրիում, երկաթ, ֆոսֆոր և այլն): Պարունակում է A, C, E և B խմբի վիտամիններ: Նպաստում է իմունիտետի ամրապնդմանն ու հրաշալի կանխարգելիչ միջոց է մրսածությունից առաջացող հիվանդությունների դեմ:
  6.  

  7. Սոխ Այս սննդամթերքն օգնում է պայքարել վիրուսային հիվադությունների դեմ: Դրա մեջ առկա եթերայուղերը նպաստում են գրիպի և մրսածության հաղթարահմանը: Սոխի մեջ առկա են A, B, PP և C վիտամիններ: Վերջինս օգնում է բարձրացնել իմունային համակարգը:
  8.  

  9. Սխտոր Իմունախթանիչ մթերքներից ամենահայտնին սխտորն է: Այն բնական հակաբորբոքիչ դեղամիջոց Օգնում է պայքարել վարակների դեմ, կանխում է հարբուխն ու մրսածությունը: Հարուստ է E, B6, B1 վիտամիններով:
  10.  

  11. Ընդեղեն Ընկույզ, պնդուկ, նուշ և մնացած բոլոր ընդեղեններն ունեն անգնահատելի օգտակար հատկություններ: Դրանցում առկա հեշտ յուրացվող սպիտակուցները, ամինաթթուները, օգտակար ճարպերը, վիտամինները հագեցնում են օրգանիզմը օգտակար նյութերով, մաքրում տոքսիններից և ամրացնում են իմունիտետը:
  12.  

  13. Ձու Ձուն կենսաբանական և սննդարար բարձր արժեք ունի: Նրա թե՛ սպիտակուցը, թե՛ դեղնուցը պարունակում են մի շարք օգտակար տարրեր և վիտամիններ, որոնք ամեն օր անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Դրանք են երկաթը, մանգանը, ցինկը, ֆոսֆորը և այլն: Վերջիններիս շնորհիվ էլ ձուն օժտված է իմունային համակարգը ամրացնող հատկությամբ:
  14.  

  15. Մեղր Այս սննդամթերքը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Այն վիտամինների և հանքանյութերի իրական աղբյուր է: Ունի հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ: Մեղրը բարձրացնում է իմունիտետը: Մեղրիև դարչինի խառնուրդը մրսածությունը և գրիպը հաղթահարելու հրաշալի միջոց է:
  16.  

  17. Բրոկոլի Համեղությամբ առանձնապես աչքի չընկնող այս բանջարեղենը հարուստ է իմունային համակարգն ամրացնող վիտամիններով և հանքանյութերով: Դրանցից են A, C, B, PP, K վիտամինները, ֆոսֆորը, երկաթը, նատրիումը ինչպես նաև գլուտատիոն հակաօքսիդանտը, որը պաշտպանում է օրգանիզմը ազատ ռադիկալներից՝ խթանելով իմունիտետը:
  18.  

  19. Ձկնեղեն Յուղոտ ձկները հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով, որն էլ ըստ հետազոտությունների ամրացնում է իմունային համակարգը՝ ընդլայնելով իմունային բջիջների գործունեությունը:

 

Պահածոյացված բնական մթերքների օգտակարությունը

 

Ձմռան ամիսներին հաճախ ենք օգտագործում պահածոյացված մթերքներ, որոնք ոչ միայն լրացնում են սննդակարգը, այլև սնուցում անհրաժեշտ վիտամիններով: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն՝ պահածոյացված միրգ և բանջարեղեն օգտագործող մարդիկ ավելի առողջ սննդակարգ ունեն, քան այն մարդիկ, ովքեր չեն ուտում դրանք:

 

Դրանց լիարժեք բացակայությունը սննդակարգից կարող է հանգեցնել վիտամինների և հանքային տարրերի պակասին մեր օրգանիզմում: Իհարկե, պահածոյացված սննդամթերքը պետք է լինի անվտանգ և ստերիլ: Իսկ դրա համար պետք է օգտվել վստահելի ընկերությունների արտադրանքից:

 

Սիփան ընկերությունն առաջարկում է պահածոյացված բանջարեղենի որակյալ, համեղ և լայն տեսականի: