• Հոդվածներ  /
  • Ինչպես ընտրել էկոլոգիապես մաքուր պահածոյացված մթերքներ

Ինչպես ընտրել էկոլոգիապես մաքուր պահածոյացված մթերքներ

Էկոլոգիապես մաքուր պահածոյացված մթերքները պատրաստվում են օրգանական միջավայրում աճեցված բանջարեղենից և մրգերից: Դրանց արտադրության ընթացքում բացառվում է ցանկացած արհեստական նյութերի (քիմիական պարարտանյութեր, սինթետիկ թունաքիմիկատներ, կոնսերվանտներ), ինչպես նաև վերամշակելիս սննդային հավելումների ներմուծումը: Ինչպե՞ս տարբերակել էկոլոգիական և ոչ էկոլոգիական սննդամթերքները և ինչպե՞ս ընտրել պահածոյացված մթերքներ, կներկայացնենք ստորև:

 

 

Ինչ տեղեկություն պետք է լինի պիտակների վրա և ինչպես այն կարդալ

 

Յուրաքանչյուր էկոլոգիապես մաքուր մթերքի պիտակի վրա լինում է ECO organic պիտակը, որը հավաստում է, որ այդ ապրանքատեսակն արտադրվել է Եվրամիության էկո-արտադրանքի պահանջներին համապատասխան: Դրանք պետք է պատրաստված լինեն բացառապես էկոլոգիապես մաքուր բաղադրիչներից և որակի խիստ ստուգում անցնեն: Բանջարեղենը, միրգը և ցանկացած այլ գյուղմթերք պետք է աճեցված լինի էկոլոգիական միջավայրում՝ մաքուր օդ, հող և ջուր:

 

Էկոլոգիապես մաքուր և օգտակար հյութերի և կոմպոտների ընտրում

 

Հյութերի և կոմպոտների գույնից, համից և հոտից կախված, կարելի է իմանալ, թե ինչ մրգեր և հատապտուղներ են օգտագործվել դրանց մեջ: Եթե մրգերը բնական են և էկոլոգիապես մաքուր, ապա դժվար չի լինի տարբերակել դրանք. որպես կանոն դրանց վրա փակցված է լինում Eco, Bio կամ Organic պիտակը: Բացի այդ հայաստանյան շուկայում արդեն տարիներ շարունակ որակյալ, էկոլոգիապես մաքուր հյութեր և կոմպոտներ արտադրող ընկերությունները հայտնի են և ճանաչված հանրության կողմից։ Դրանցից մեկը Սիփանն է:

 

Պահածոյացված ջեմերի և մուրաբաների ընտրում

 

Մրգերի և հատապտուղների օգտագործումը օգտակար է մեր օրգանիզմի համար ոչ միայն թարմ, այլև պահածոյացված վիճակում: Սուպերմարկետներում և խանութներում որակյալ, համեղ և օգտակար մուրաբաների և ջեմերի ընտրության գործընթացը փոքր-ինչ բարդ է և երկարատև, եթե չունեք նախընտրած ընկերություններ:

 

Մուրաբաների և ջեմերի ընտրության հարցում կարևոր է նախևառաջ ուշադրություն դարձնել մրգերի գույներին և տեսքին, իսկ բացելուց հետո արդեն հոտին և ապա համին: Սիփան ընկերությունը առաջարկում է շատ համեղ, օգտակար և սննդարար պահածոյացված ջեմերի և մուրաբաների լայն տեսականի:

 

Պահածոյացված բանջարեղենի ընտրում

 

Վերջին շրջանում մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ պահածոյացված բանջարեղենի օգտագործումը ոչ միայն օգտակար է, այլև անհրաժեշտ մեր օրգանիզմի համար: Ձմռան ամիսներին մի շարք օգտակար բանջարեղենների բացառումը մեր սննդակարգից բերում է որոշ վիտամինների և հանքանյութերի պակասի:

 

Ուստի կարևոր է ընտրել և ճիշտ մշակում անցած, բնական բանջարեղենից պատրաստված և անվտանգ պահածոներ: Դրանց ընտրությունը մի փոքր բարդ է, բայց ամեն դեպքում գնելիս նախևառաջ պետք է ուշադրություն դարձնել պահածոյացված բանջարեղենի գույնին, ապա տեքսին, բույրին և հետո նոր համտեսել:

 

Սիփան ընկերությունը, ունենալով բազմամյա փորձ ոլորտում ներկայացնում է պահածոյացված բանջարաղենների լայն և համեղ տեսականի, որոնք ունեն երաշխավորված որակ, անվտանգ են և սննդարար: