• Հոդվածներ  /
  • Մրգային պյուրեներ (խյուսեր). Տեսակներն ու օգտակար հատկանիշները

Մրգային պյուրեներ (խյուսեր). Տեսակներն ու օգտակար հատկանիշները

 

Պյուրեները մեծամասամբ ընդունված է օգտագործել, որպես մանկական սնունդ, սակայն դրանք շատ ավելի լայն կիրառում ունեն: Թե՛ մրգային, թե՛ բանջարեղենային պյուրեներն ամբողջ աշխարհում օգտագործվում են նաև որպես դիետիկ և վերականգնող սնունդ մեծահասակների համար: Հատկապես մրգային պյուրեները լայնորեն օգտագործվում են որպես հումք՝ բնական հյութերի և խմորեղենների միջուկների պատրաստման համար:

 

 

Ի՞նչ է մրգային պյուրեն

 

Մրգային պյուրեն խյուսանման զանգված է, որը պատրաստվում է հիմնականում թարմ մրգերից կամ հատապտուղներից: Ջերմային մշակման և արտադրական բոլոր փուլերն անցնելուց հետո դրանք լցվում են հատուկ ասեպտիկ փայլաթիթեղյա տարաների մեջ:

 

Հայաստանում մրգային պյուրեները հիմնականում օգտագործվում են որպես մանկական սնունդ, այդ իսկ պատճառով դրանց պատրաստման համար օգտագործվում են բացառապես օրգանական մրգեր:

 

Այս պյուրեները կարող են լինել միաբաղադրիչ (պատրաստված մեկ տեսակի մրգից կամ հատապտղից) և բազմաբաղադրիչ (երկու կամ ավելի տեսակի մրգերից ու հատապտուղներից): Բացի մրգային հումքից, պյուրեներում կարող են օգտագործվել նաև լրացուցիչ բաղադրիչներ՝ վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր՝ անհրաժեշտ երեխայի համար:

 

Մրգային պյուրեների տեսակները

 

Մրգային պյուրեները տարբերվում են ըստ օգտագործված մրգերի ու հատապտուղների տեսակի: Դրանք հիմնականում բաժանվում են 3 տեսակի՝ մրգային, հատապտղային և հատապտղամրգային: Ամենատարածված տեսակներն են՝ խնձորի, ծիրանի, բանանի, դեղձի, սալորի, բալի, հաղարջի, ազնվամորու պյուրեները:

 

«Սիփանի» գործարանում պատրաստվում են մրգային պյուրեների լայն տեսականի՝ բացառապես թարմ և օրգանիկ նյութերից, որոնք չեն պարունակում հավելումներ և ներկանյութեր: Օգտակար են, համեղ և սննդարար թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար:

 

Պյուրեների օգտակար հատկանիշները

 

Յուրաքանչյուր միրգ կամ հատապտուղ ունի առանձնահատուկ օգտակար հատկանիշներ: Դրանցից պատրաստված բնական պյուրեները կատարելապես պահպանում են մրգերի օգտակարությունն ու դառնում հավելյալ սննդի լավագույն տարբերակ մանուկների և դիետիկ սնունդ՝ մեծահասակների համար:

 

Շնորհիվ բաղադրիչներում առկա վիտամինային և հանքանյութերով հարուստ բաղադրիչների, մրգային պյուրեները բարենպաստ են ազդում երեխայի օրգանիզմի ճիշտ գործունեության վրա: Դրանց մեծամասնությունը ներառում են PP, B1, B2, C, E վիտամիններ և այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը, նատրիումը, կալիումը, ֆոսֆորը և երկաթը:

 

Օրինակ՝ ծիրանի պյուրեն կալցիումի և ֆոսֆորի աղբյուր է, որն օգտակար է ոսկորների և ատամների աճի համար: Իսկ խնձորի պյուրեն պարունակում է մեծ քանակությամբ երկաթ և C վիտամին: Սալորի պյուրեն հարուստ է B խմբի վիտամիններով, որոնցով ապահովվում է կենտրոնական նյարդային համակարգի ճիշտ գործունեությունը:

 

Որոշ արտադրողներ մրգային պյուրեներում ավելացնում են կոնսերվանտներ, ներկանյութեր, խտանյութեր, որոնք չունեն օգտակար հատկանիշներ: Այսպիսի հավելումներով պյուրեները խորհուրդ չի տրվում ընդգրկել երեխաների սննդակարգում: Այնպես որ գնելուց առաջ պետք է ուշադիր զննել պյուրեի բաղադրատոմսը և անպայման ուշադրություն դարձնել արտադրման ժամկետին: