• Հոդվածներ  /
  • Մրգերի երկարատև պահեստավորման միջոցներ

Մրգերի երկարատև պահեստավորման միջոցներ Աշունը ամենաբարենպաստ ժամանակահատվածն է թարմ մրգերը պահեստավորելու համար։ Կան պահեստավորման ընդհանուր օրենքներ, որոնց պետք է հետևել ցանկացած պարագայում, օրինակ անհրաժեշտ է մրգերը պահել չլվացած վիճակում: Ներկայացնենք մրգերի երկարատև պահպանման մի քանի միջոցներ:

Ծիրանի և դեղձի պահեստավորման միջոցներ

Ծիրանն ու դեղձը, ինչպեսև մյուս կորիզավոր պտուղները շատ արագ կորցնում են իրենց խոնավությունը․ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ջերմաստիճանի և խոնավության պայմաններ, որպեսզի հնարավոր լինի պահեստավորել մինչև 1,5 ամիս։ Նախ և առաջ պտուղները պետք է հավաքել փոքր-ինչ խակ, որից հետո ընտրել միանման, առողջ պտուղները, հատ-հատ փաթաթել թղթե թաղանթի մեջ, այնուհետև զգուշորեն տեղադրել փայտե արկղի մեջ այնպես, որ միմյանց չկպչեն։ Այս ամենից հետո պետք է այն պահել 0° C ջերմաստիճանի և 90-95% օդի հարաբերական խոնավության պայմաններում։

Բալի պահեստավորման միջոցներ

Որպեսզի ամբողջ տարվա ընթացքում թարմ բալ ունենաք, խորհուրդ է տրվում այն պահպանել ապակե տարայի մեջ: Սկզբից դարսել բալի տերևները, ապա վրայից բալի պտուղները, հետո նորից մի շարքով դարսել տերևները, կրկին` պտուղները, մինչև որ տարան լցվի: Ապակե տարան պետք է տեղադրել մութ ու սառը տեղում. արդյունքում` ձմռանը կունենաք թարմ բալ։

Խաղողի պահեստավորման միջոցներ

Խաղողի պահպանումը բարդ է։ Մրգերի թագուհու կյանքը երկարացնելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը սառցախցիկում պոլիէթիլենային տոպրակով պահպանելն է (անհրաժեշտ ջերմաստիճան՝ 0° C, օդի հարաբերական խոնավությունը՝ 90-95% պայմաններում):

Խնձորի պահեստավորման միջոցներ

Խնձորը խորհուրդ է տրվում պահեստավորել պլասմասե արկղերում, ինչպիսիք խանութներում է: Այն անհրաժեշտ է փաթաթել բարակ թղթով, որպիսի այն երկար պահպանվի:Արկղի մեջ անհրաժեշտ է այն դասավորել 3 շարքով, ոչ ավելի որպիսի իրար չխանգարեն: Բոլոր տեսակի խնձորները անհրաժեշտ է պահպանել +3-+5 ° C-ից ոչ տաք պայմաններում, միջին խոնավության պայմաններում: