Դարեր շարունակ կոմպոտները Արևելյան Եվրոպայում համարվել են տնական բաղադրատոմսով պատրաստված խմիչքներ: Կոմպոտները պահվում են տարբեր չափսերի տարաներում, իսկ հյութին ավելացվում են նաև մրգերի կտորներ: «Սիփանում» կոմպոտը սովորաբար պատրաստվում է տնական բաղադրատոմսով: Ահա թե ինչու այն մեծ հռչակ և անսպառ պահանջարկ է վայելում ներքին և արտաքին շուկայում: Կոմպոտների յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ հայկական մրգերի և հատապտուղների համն ու բույրը այլ տեղ գտնել հնարավոր չէ:



Բաղադրությունըջուրմիրգ/հատապտուղշաքար:

Վայրի տանձի կոմպոտը նպաստում է արյունատար անոթների ամրացմանը, ունի հակաբորբոքային հատկություն և միզամուղ, ջերմիջեցնող ու հազը կանխարգելող ազդեցություն:
Օգտակար է աղեստամոքսային տրակտի և միզապարկի մրսածության ժամանակ:
Կոմպոտը պարունակում է B1, B2, B6, P, C վիտամիններ և կարոտին:

Այլ Կոմպոտներ

Արտադրանք

  • Օրգանիկ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Բնական հյութեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մեղր
  • Մարինադներ
  • Պահածոներ
  • Ալկոհոլային խմիչքներ