Դարեր շարունակ կոմպոտները Արևելյան Եվրոպայում համարվել են տնական բաղադրատոմսով պատրաստված խմիչքներ: Կոմպոտները պահվում են տարբեր չափսերի տարաներում, իսկ հյութին ավելացվում են նաև մրգերի կտորներ: «Սիփանում» կոմպոտը սովորաբար պատրաստվում է տնական բաղադրատոմսով: Ահա թե ինչու այն մեծ հռչակ և անսպառ պահանջարկ է վայելում ներքին և արտաքին շուկայում: Կոմպոտների յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ հայկական մրգերի և հատապտուղների համն ու բույրը այլ տեղ գտնել հնարավոր չէ:


Բաղադրությունը` ջուր, միրգ/հատապտուղ, շաքար:
Կիտրոնի հիմնական բաղադրիչներն են, իհարկե, ջուրը և կիտրոնաթթուն:
Այն պարունակում է նաև օրգանիզմի համար կարևոր վիտամիններ, որոնցից մեծ քանակությամբ՝ C վիտամին, որն անփոխարինելի է օրգանիզմի ճիշտ նյութափոխանակության համար:
Դրա հետ մեկտեղ կիտրոնը պարունակում է վիտամիններ A, B1, B2, D և միայն ցիտրուսներին բնորոշ վիտամին` Citrine (վիտամին P):
Կիտրոնի կոմպոտը խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի, աղեստամոքսային համակարգի և երիկամների հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, թութքի ժամանակ:

Այլ Կոմպոտներ

Արտադրանք

  • Օրգանիկ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Բնական հյութեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մեղր
  • Մարինադներ
  • Պահածոներ
  • Ալկոհոլային խմիչքներ