Դարեր շարունակ կոմպոտները Արևելյան Եվրոպայում համարվել են տնական բաղադրատոմսով պատրաստված խմիչքներ: Կոմպոտները պահվում են տարբեր չափսերի տարաներում, իսկ հյութին ավելացվում են նաև մրգերի կտորներ: «Սիփանում» կոմպոտը սովորաբար պատրաստվում է տնական բաղադրատոմսով: Ահա թե ինչու այն մեծ հռչակ և անսպառ պահանջարկ է վայելում ներքին և արտաքին շուկայում: Կոմպոտների յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ հայկական մրգերի և հատապտուղների համն ու բույրը այլ տեղ գտնել հնարավոր չէ:



Բաղադրությունը` ջուրմիրգ/հատապտուղշաքար:

Բալի կոմպոտն օգտակար է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման դեպքում, լավ պրոֆիլակտիկա է հանդիսանում հազի, սակավարյունության դեպքում, օգնում է քրոնիկական բրոնխիտի դեպքում, կարգավորում է արյան շրջանառությունը:
Կոմպոտի օգտագործումը նպաստում է փոքր արյունատար անոթների պատերի ամրապնդմանը և կանխում է սակավարյունությունը:
Պարունակում է պեկտին, կոբալտ, մագնեզիում, վիտամին C, B1, B6:

Այլ Կոմպոտներ

Արտադրանք

  • Օրգանիկ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Բնական հյութեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մեղր
  • Մարինադներ
  • Պահածոներ
  • Ալկոհոլային խմիչքներ