Հայաստանի պահածոների շուկայում հայտնի «Սամ-Հար» ընկերությունն իր բազմամյա գործունեության ընթացքում հասցրել է հեղինակություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում:

Լինելով Հայաստանում ոլորտի առաջատար արտահանող ընկերություն «Սամ-Հար» ընկերությունը Հայաստանի ու արտերկրի սպառողի դատին է ներկայացնում իր բազմազան, էկոլոգիապես մաքուր, ամենաբարձր պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք՝ ջուր, լիմոնադ, կոմպոտ, մուրաբա, ջեմ, բանջարեղենային պահածոներ և այլն:

Ներկայումս, ընկերությունն իր ողջ արտադրատեսականին հաջողությամբ արտահանում է աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներ՝

   1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ,
   2. Ռուսաստանի Դաշնություն,
   3. Ղազախստանի Հանրապետություն,
   4. Իրանի Իսլամական Հանրապետություն,
   5. Արաբական Միացյալ Ամիրայություններ,
   6. Վրաստանի Հանրապետություն,
   7. Բուլղարիայի Հանրապետություն,
   8. Չեխիայի Հանրապետություն,
   9. Իսրայել,
   10. Բելգիայի Հանրապետություն,
   11. Ավստրալիա,
   12. Ֆրանսիա:

«Սամ-Հարի» արտադրանքը հնարավոր է ձեռք բերել Հայաստանում անմիջապես արտադրողից կամ լիազորված ներկայացուցիչներից ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ տարբերակներով: