«Սամ-Հար» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002թ.: Ընկերությունն իր ապրանքատեսակների համար ընտրել է «Սիփան» ապրանքանիշը:
«Սիփանն» իր գործունեությունն սկսել է երկու արտադրատեսակների արտադրությամբ` գազավորված զովացուցիչ ըմպելիքներ և հանքային ջուր:
Հաջողությամբ շուկա մուտք գործելուց հետո` 2006թ.-ին, ընկերությունը գործարկեց հանքային ջրի շշալցման նոր հոսքագիծը, իսկ չորս տարի անց շուկայում հայտնվեց «Սիփանի» գլուխգործոցը` մրգային կոմպոտները, որոնք շուտով դարձան ընկերության ամենալավ և արագ վաճառվող ապրանքատեսակը: Կոմպոտների արտադրությունից անմիջապես հետո «Սիփանը» նախաձեռնեց մուրաբաների և մարինացված պահածոների արտադրությունը:
11 տարվա հաջողությունից հետո «Սիփանը» ձեռք բերեց վստահելի ապրանքարտադրողի և գործընկերոջ համբավը: Ասպիսով, «Սիփանը» պատրաստվում է մեծացնել իր արտադրության ծավալները և նախաձեռնել նոր արտադրատեսակների թողարկումը:
«Սամ-Հար» ՍՊԸ-ի դուստր ընկերություններն են «Արծվի» ՍՊԸ-ն և «Մանսարո» ՍՊԸ-ն: