«Սամ Հար» ընկերությունը հանդիսանում է «Սիփան» ապրանքանիշի ճանաչված բնական հյութեր արտադրողներից մեկը Հայաստանում: Ինչպես հայտնի է, կենսական տոնուսը, առույգությունը և հիանալի ինքնազգացողությունը պահպանելու համար մարդու օրգանիզմին անհրաժեշտ են վիտամիններ, միներալներ և այլ օգտակար միկրոէլեմենտներ, որոնցով հարուստ են բնական, էկոլոգիապես մաքուր հայկական հյութերը:

 


Բնական հյութեր


Մեր բնական հյութերը պատրաստվում են Հայաստանում աճեցված հատընտիր մրգերից, հատապտուղներից ու բանջարներից և առանձնանում են իրենց գերազանց համային հատկանիշներով: Պատրաստման յուրահատուկ տեխնոլոգիայի և հատուկ մշակված բաղադրության շնորհիվ մեր բնական հյութերը չեն պարունակում շաքար, կայունացուցիչներ, կոնսերվանտներ, ներկանյութեր և այլ վնասակար քիմիական հավելումներ:

«Սամ Հար» ընկերությունն առաջարկում է Հայաստանում աճեցված բուրավետ և անուշահամ պտուղներից պատրաստված բնական հյութերի հարուստ տեսականի. վիտամիններով հարուստ նռան, չիչխանի, խաղողի, խնձորի, դեղձի, տոմատի, ծիրանի հյութեր, ինչպես նաև հյութեր արևադարձային մրգերից` մանգոյի, մուլտի նարնջի հյութեր: Մեր բնական հյութերը մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում, քանի որ մենք առաջին հերթին արժևորում ենք մեր արտադրանքի բարձր որակը և էկոլոգիականությունը, ձգտում ենք հետևել արտադրության գործընթացի ժամանակակից ստանդարտներին ու պահանջներին և մեր գները յուրաքանչյուր գնորդի համար դարձնել առավել մատչելի:


Արտադրանք

  • Օրգանիկ
  • Կոմպոտներ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մեղր
  • Մարինադներ
  • Պահածոներ