Աշխարհի հնագույն խոհանոցներից մեկը հայկականն է՝ յուրահատուկ, բազմազան ու հետաքրքիր կերակրատեսակներով: «Սամ-Հար» ընկերությունը, մշտապես ձգտելով ավելացնել պահածոյացված արտադրանքի տեսականին, իրականացնում է հայկական ավանդական ուտեստների արտադրություն:

Պահածոների պատրաստման կատարելագործված տեխնոլոգիաների շնորհիվ՝ «Սամ-Հարի» նորագույն սարքավորումներով հագեցած գործարանում արտադրված հայկական ճաշատեսակները պահպանում են իրենց համային առանձնահատկություններն ու սննդարար արժեքը:
Պահելով ազգային խոհանոցի հին ու բարի ավանդույթներն ու բաղադրատոմսերը՝ «Սամ-Հարի» հայկական ճաշատեսակներն արդեն իսկ ունեն լավ համբավ ու պահանջարկ մի շարք երկրներում որպես անկրկնելի համով պահածոներ՝ արտադրված Հայաստանում:


Արտադրանք

  • Կոմպոտներ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Բնական հյութեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մարինադներ
  • Խյուսեր
  • Պահածոներ