- Նորություններ /
- «Սամ-Հար»-ը «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» ցուցահանդեսին 01/05/2015
2015 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում անցկացված «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» (“Made in Armenia Expo 2015”) ցուցահանդեսին մասնակցություն ունեցավ նաև «Սամ-Հար» ընկերությունը՝ ներկայացնելով «Սիփան» ապրանքանիշը:
Ցուցահանդեսին մասնակցող կազմակերպությունները ներկայացնում էին ՀՀ-ում առկա արտադրատեսակների և ծառայությունների ավելի քան իննսուն տոկոսը՝ սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, շինանյութ, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, զբոսաշրջություն և այլ ոլորտներ:
«Սամ-Հար» ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրեց իր հարուստ տեսականին՝ կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ ու բանջարեղենային պահածոներ: Ընկերությունը ներկայացրեց նաև իր նոր տեսականին՝ «Սիփան» ապրանքանիշի բնական հյութերը: Ցուցահանդեսին հրավիրված էին բազմաթիվ տեղացի և օտարերկրյա պաշտոնյաներ, արտահանողներ ու ներկրողներ, քաղաքացիներ: «Սամ-Հար» ընկերությունը հույս է հայտնում, որ ցուցահանդեսը կնպաստի ապրանքանիշի ավելի լայն ճանաչմանն ու նոր գործարար կապերի հաստատմանը: |