• Նորություններ  /
  • Մրգային խյուսերի (պյուրե) արևային տեսականին «ՍԱՄ-ՀԱՐ» ընկերությունից 15/04/2018

Մրգային խյուսերի (պյուրե) արևային տեսականին  «ՍԱՄ-ՀԱՐ» ընկերությունից Սամ-Հար ընկերությունը իր սպառողներին է առաջարկում նռան, դեղձի և ծիրանի էկոլոգիապես մաքուր, խյուսերի որակյալ տեսականին, որոնք, պահպանում են իրենց յուրահատուկ համային հատկանիշներն ու օգտակարությունը արտադրության մեջ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ:  Սամ-Հար ընկերության արևային տեսականին շուտով կհամալրվի նաև նոր` հոնի խյուս տեսականիով: Լավագույն արտադրանք ստանալու համար, ընտրվում են հատընտիր մրգեր, որոնք թույլ շոգախաշվում են կեղևն ու կորիզը առանձնացնելու նպատակով: Այս փուլից հետո մրգերը ճզմվում են և հատուկ հոսքագծով տեղափոխվում են եփող կաթսայի մեջ: Պատրաստման ընթացքում «Սամ-Հար» ընկերության մրգային խյուսերի մեջ ներկանյութեր և այլ արհեստական բաղադրիչներ չեն ավելացվում, որն էլ թույլ է տալիս նրանք լայնորեն կիրառել մանկական սննդի մեջ` որպես հումք: Մրգային խյուսերը պատրաստվում են մեկ` միաբաղադրիչ, կամ մի քանի մրգից պատրաստված` բազմաբաղադրիչ բաղադրությամբ: Արտադրական բոլոր փուլերն անցնելուց հետո, պատրաստի խյուսը հատուկ տարաներով (200 լիտրանոց մետաղյա տակառներով`լցված ասեպտիկ փայլաթիթեղյա պարկերի մեջ, ինչպես նաև 20 լիտրանոց պարկերով) արտահանվում է արտերկիր: Մրգային խյուսը որպես հումք օգտագործվում է թե մանկական սննդի, թե բնական հյութերի և թե խմորեղենի արտադրության մեջ: Վերը նշված բնագավառներից զատ, մրգային խյուսը նաև լայնորեն կիրառվում է բժշկության մեջ` որպես օրգանիզմը վերականգնող, սնուցող և մաքրող միջոց: Այն դյուրամարս սնունդ է, որի հաճախակի օգտագործումը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Խոհանոցում մրգային խյուսը կարելի է մատուցել առանձին՝որպես աղանդեր, կամ խավարտ` մսային տարբեր ճաշատեսակների հետ: Որքան շատ է չոր նյութերի քանակը /բրիքս/, այնքան սննդարար ու օգտակար է մրգային խյուսը: Այսպես, «Սամ-Հար» ընկերության արտադրած դեղձի խյուսում բրիքսի ցուցանիշը 11-13 է, հայկական ծիրանի խյուսերի մեջ այն 14-16 բրիքս է, իսկ ահա արտերկրում աճեցված ծիրանների դեպքում՝ընդամենը 9։ Առաջնորդվելով մեր` «Արևից ծնված բարիքներ» կարգախոսով, ու խղճի մտոք, «ՍԱՄ-ՀԱՐ» ընկերության նվիրված թիմը ամեն օր աշխատում է իր սպառողի օրը դարձնել հնարավորինս արևային ու լուսավոր, այնպիսին ինչպիսին ՍԻՓԱՆ արտադրանքն է:


Հաղթողների Դպրոցի սաները «Սամ-Հար» ընկերությունում

06/08/2018
Հաղթողների Դպրոցի սաները «Սամ-Հար» ընկերությունում


Սիփան պահածոների գործարանը հյուրընկալել էր Հաղթողների Դպրոցի սաներին:

Մենք սիրով ներկայացրեցինք Սիփան պահածոների արտադրության գործընթացը՝ հումքի մշակումից մինչև արտահանման կազմակերպում և պատասխանեցինք բոլոր հուզող հարցերին:

Բնական աղբյուրի ջուր «Սիփան»

30/07/2018
Բնական աղբյուրի ջուր «Սիփան»


«Սամ-Հար» ընկերությունն իր սպառողին է ներկայացնում «Սիփան» բնական աղբյուրի ջուրը: Մաքրավանի սառնորակ աղբյուրների ջուրը մեր արտադրամասում ենթարկվում է բազմաստիճան և մանրակրկիտ ֆիլտրացման, որի արդյունքում, պահպանելով իր բնական հանքային բաղադրությունը, հարստացվում է օրգանիզմի համար կենսակարևոր միկրոտարրերով:

Ազգային ճաշատեսակներից «Ընտանիքի ջերմություն» պահածոներ՝ «Սիփան»-ից

03/05/2018
Ազգային ճաշատեսակներից «Ընտանիքի ջերմություն» պահածոներ՝ «Սիփան»-ից


Հավատարիմ մնալով իր արմատներին, և բարի համբավին, «Սամ-Հար» ընկերությունն իր պահածոների տեսականին ընդլայնում է համեղ և շատ հետաքրքիր՝ ազգային ճաշատեսակների պահածոներով:

Թեհրանում անցկացված Expo Armenia 2016 ցուցահանդեսին ներկայացվեց նաև «Սիփանը»

24/10/2016
Թեհրանում անցկացված Expo Armenia 2016 ցուցահանդեսին ներկայացվեց նաև «Սիփանը»


«Սիփանը» ներկայացված էր Թեհրանում կայացած ցուցահանդեսին:

«Սիփան» մոշի կոմպոտները հայտնվեցին լավագույն քառյակում

26/04/2016
«Սիփան» մոշի կոմպոտները հայտնվեցին լավագույն քառյակում


Ապրիլի 17-18-ը Լոնդունում տեղի ունեցած Natural & Organic Products Europe ամենամյա հեղինակավոր էքսպոյում «Սամ-Հար» ՍՊԸ-ն, ի թիվս հայաստանյան 4 արտադրողների, ներկայացավ «Սիփան» ապրանքանիշի օրգանական կոմպոտներով, բնական հյութերով ու մուրաբաներով:

Բնական և օրգանական արտադրանքի ամենահեղինակավոր էքսպոյին

22/03/2016
Բնական և օրգանական արտադրանքի ամենահեղինակավոր էքսպոյին


Ապրիլի 17-18-ը տեղի կունենա Եվրոպայի խոշորագույն առևտրային շոուներից մեկը՝   Natural & Organic Products Europe-ը, որին Հայաստանը կմասնակցի մի առանձին տաղավարով՝ ներկայացնելով հայկական արտադրող 4 ընկերություններ: Դրանցից մեկը «Սամ-Հար» ՍՊԸ-ն է:

Նոր օրգանական տեսականի «Սիփան» ապրանքանիշից

13/11/2015
Նոր օրգանական տեսականի «Սիփան» ապրանքանիշից


Այլևս կարիք չկա ժամանակ ծախսել տանը կոմպոտներ պատրաստելու վրա: «Սիփան» կոմպոտների շնորհիվ կարող եք վայելել ամռան մրգերի թարմությունը տարվա բոլոր եղանակներին:

«Սամ-Հար»-ը «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» ցուցահանդեսին

01/05/2015
«Սամ-Հար»-ը «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» ցուցահանդեսին


2015 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում անցկացված «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» (“Made in Armenia Expo 2015”) ցուցահանդեսին մասնակցություն ունեցավ նաև «Սամ-Հար» ընկերությունը՝ ներկայացնելով «Սիփան» ապրանքանիշը:

«Սիփան» ապրանքանիշի նոր տեսականի

20/04/2015
«Սիփան» ապրանքանիշի նոր տեսականի


Տեսականին բազմազան է՝ ընդգրկում է թե՛ հայկական ու թե՛ արևադարձային մրգերից պատրաստված հյութեր:

12 ››