Բնական օրգանական արտադրանքներ Հայաստանից


Վերջին տարիներին մարդկությունն ավելի ու ավելի է համոզվում բնական օրգանական արտադրանք կամ բիոմթերք օգտագործելու անհրաժեշտության մեջ:

«Օրգանական մթերք» հասկացությունն ինքնին նշանակում է գյուղատնտեսական արտադրանք՝ միրգ և բանջարեղեն, որը աճեցվել կամ ստացվել է հատուկ մեթոդներով, այն է՝ էկոլոգիական, բիոլոգիական հավելումներով հարստացված հողում, այլ ոչ թե քիմիկատներով: Այսինքն՝ որպես հավելում քիմիականի փոխարեն օգտագործվել են բնական, օրգանական նյութեր: Օրգանական արտադրանքը չի ենթադրում կոնսերվանտների, արհեստական բաղադրիչների կիրառություն, ճառագայթում կամ գենային ինժիներիայի միջամտություն:

Հայաստանում գործող «Սամ-Հար»գործարանը, որի արտադրանքը ներկայանում է «Սիփան» բրենդի ներքո, արտադրության մեջ օգտագործում է բացառապես բնական, օրգանական բիոմթերք, որն աճեցվել է Հայաստանում: Այդ պատճառով դուք կարող եք վստահորեն գնել մեր արտադրանքը և անձամբ համոզվել դրա բարձր որակի, անվտանգության և գերազանց համի մեջ:


Արտադրանք

  • Կոմպոտներ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Բնական հյութեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մեղր
  • Մարինադներ
  • Պահածոներ