Արտադրանք Հայաստանից


«Սամ-Հար» ընկերությունը զբաղվում է «Սիփան» ապրանքանիշի բազմազան բարձրորակ արտադրանքի լայն տեսականու արտադրությամբ, որը պատրաստվում է արևոտ Հայաստանում աճեցված բնական, էկոլոգիապես մաքուր մրգերից, հատապտուղներից և բանջարեղենից: Դրանք են կոմպոտները, մուրաբաները, ջեմերը, բնական հյութերը, լիմոնադները, ջրերը, մարինադները, պահածոները, բնական մեղրը և այլն: Մեր յուրահատուկ բաղադրատոմսերը և յուրօրինակ տեխնոլոգիան օգնում են պահպանել օգտագործվող մթերքի համային հատկանիշներն ու սննդային արժեքը: Մեր արտադրության մեջ մենք չենք կիրառում ներկանյութեր, կոնսերվանտներ, կայունացուցիչներ, իսկ օգտագործվող ջուրը վերցնում ենք բացառապես ալպիական աղբյուրներից, ինչն էլ ապահովում է մշակվող մթերքի գերազանց համն ու նուրբ բույրը:

«ՍԱՄ-ՀԱՐ» ընկերության արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր պահանջներին ու միջազգային չափանիշներին, այն մեծ պահանջարկ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Բարձր համային հատկանիշներն ու համեմատաբար ցածր գները թույլ են տալիս հայկական արտադրանքին հաջողությամբ մրցակցել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

Մեր արտադրանքը կարող եք գնել (մեծածախ կամ մանրածախ) արտադրողից կամ լիազորված ներկայացուցիչներից՝ կապվելով մեզ հետ էլեկտրոնային փոստով կամ զանգահարելով:


Օրգանիկ
Կոմպոտներ
Մուրաբաներ
Ջեմեր
Բնական հյութեր
Լիմոնադներ
Ջրեր
Մեղր
Մարինադներ
Պահածոներ
Ալկոհոլային խմիչքներ

Արտադրանք

  • Օրգանիկ
  • Կոմպոտներ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Բնական հյութեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մեղր
  • Մարինադներ
  • Պահածոներ
  • Ալկոհոլային խմիչքներ