Հայաստանի պահածոների շուկայում հայտնի «Սամ-Հար» ընկերությունն իր բազմամյա գործունեության ընթացքում հասցրել է հեղինակություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում:

Լինելով Հայաստանում ոլորտի առաջատար արտահանող ընկերություն «Սամ-Հար» ընկերությունը Հայաստանի ու արտերկրի սպառողի դատին է ներկայացնում իր բազմազան, էկոլոգիապես մաքուր, ամենաբարձր պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք՝ ջուր, լիմոնադ, կոմպոտ, մուրաբա, ջեմ, բանջարեղենային պահածոներ և այլն:

Ներկայումս, ընկերությունն իր ողջ արտադրատեսականին հաջողությամբ արտահանում է աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներ՝

   1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ,
   2. Ռուսաստանի Դաշնություն,
   3. Ֆրանսիայի Հանրապետություն,
   4. Նիդեռլանդների Թագավորություն,
   5. Լիտվայի Հանրապետություն,
   6. Բելառուսի Հանրապետություն,

   7. Չիլիի Հանրապետություն

«Սամ-Հարի» արտադրանքը հնարավոր է ձեռք բերել Հայաստանում անմիջապես արտադրողից կամ լիազորված ներկայացուցիչներից ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ տարբերակներով: