Բնական հյութեր
Մեր բնական հյութերը պատրաստվում են Հայաստանում աճեցված հատընտիր մրգերից, հատապտուղներից ու բանջարներից և առանձնանում են իրենց գերազանց համային հատկանիշներով: Պատրաստման յուրահատուկ տեխնոլոգիայի և հատուկ մշակված բաղադրության շնորհիվ մեր բնական հյութերը չեն պարունակում շաքար, կայունացուցիչներ, կոնսերվանտներ, ներկանյութեր և այլ վնասակար քիմիական հավելումներ:
«Սամ Հար» ընկերությունն առաջարկում է Հայաստանում աճեցված բուրավետ և անուշահամ պտուղներից պատրաստված բնական հյութերի հարուստ տեսականի. վիտամիններով հարուստ նռան, չիչխանի, խաղողի, խնձորի, դեղձի, տոմատի, ծիրանի հյութեր, ինչպես նաև հյութեր արևադարձային մրգերից` մանգոյի, մուլտի նարնջի հյութեր: Մեր բնական հյութերը մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում, քանի որ մենք առաջին հերթին արժևորում ենք մեր արտադրանքի բարձր որակը և էկոլոգիականությունը, ձգտում ենք հետևել արտադրության գործընթացի ժամանակակից ստանդարտներին ու պահանջներին և մեր գները յուրաքանչյուր գնորդի համար դարձնել առավել մատչելի: