Պահածոյացված կոմպոտների օգտակարությունն ու վնասները

Պահածոյացված կոմպոտների օգտակարությունն ու վնասները

Ո՞վ չի սիրում կոմպոտ․ չէ՞ որ մրգերից և հատապտուղներից պատրաստված այս սննդարար ըմպելիքը ոչ միայն զովացնում է տաք եղանակին, այլ նաև՝ ջերմացնում ձմռանը։

Կոմպոտները պատրաստում են ինչպես թարմ, այնպես էլ սառեցրած կամ չորացրած մրգերից ու հատապտուղներից։

Պահածոների շարքում լավագույն տեղերից մեկը զբաղեցնում են կոմպոտները, քանի որ հենց դրանցում են մրգերն ու հատապտուղները պահպանում իրենց օգտակար հատկությունները։

Կոմպտոները լինում են 2 տեսակի․


• Միաբաղադրիչ՝ պատրաստված մեկ տեսակի մրգերից կամ հատապտուղներից։
• Բազմաբաղադրիչ՝ մի քանի տեսակի մրգերից կամ հատապտուղներից։

Պահածոյացված կոմպոտների օգտակար հատկությունները


Կոմպոտները բավականին օգտակար են մարդու առողջության համար, քանի որ դրանց միջոցով օրգանիզմը հարստանում է տարբեր վիտամիններով, հանքանյութերով, պեկտինային նյութերով և մրգային շաքարով՝ ֆրուկտոզայով։


Կոմպոտի օգտակարությունը կախված է տվյալ հյութի բաղադրիչներից։


• Ծիրանի կոմպոտն օգտակար է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, երիկամների և լյարդի համար։
• Տանձից պատրաստված կոմպոտ խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն ստամոքսի, սրտի և երիկամների վարակիչ հիվանդություններ։
• Սալորի կոմպոտը դրական ազդեցություն է ունենում երիկամների, լյարդի, ստամոքսի վրա։ Օգնում է բուժել անեմիան, անոթային աթերոսկլերոզը, ռևմատիզմը և հոդատապը։
• Պեկտինների և տանինների պարունակության շնորհիվ՝ սերկևիլի կոմպոտն ունի հակաբորբոքիչ հատկություն, կանխում է աղիքային հիվանդությունների առաջացումը։
• Ազնվամորու, մոշի կոմպոտները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որը, ինչպես հայտնի է, օգտակար է մրսածության և վիրուսային հիվանդությունների դեպքում։
• Խաղողից պատրաստված կոմպոտը հանդիսանում է հիանալի միզամուղ։

Պահածոյացված կոմպոտների օգտագործման հնարավոր վտանգները


Այն մարդկանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարի բարձր խտությամբ կոմպոտներ։

Թթվաշ մրգերից կամ հատապտուղներից պատրաստված կոմպոտը խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, ովքեր ունեն ստամոքսաաղիքային խնդիրներ (գաստրիտ, ստամոքսի խոց և այլն)։


Մեծ քանակությամբ կոմպոտներ խորհուրդ չի տրվում օգտագործել նաև հղիներին, ովքեր գտնվում են հղիության 2-3-րդ եռամսյակում, ինպես նաև նրանց, ովքեր տառապում են երիկամային անբավարարությունից:

Կոմպոտը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, եթե օգտագործողը ալերգիկ է տվյալ կոմպոտի բաղադրիչ որևէ մրգի նկատմամբ։


Պահածոյացված կոպմոտների պատրաստման տեխնոլոգիան


«Սիփան» ապրանքանիշի կոմպոտները պատրաստվում են բացառապես էկոլոգիապես մաքուր մթերքներից: Մեր արտադրանքը լայն պահանջարկ ունի ոչ միայն հայկական շուկայում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս։