Հայաստանի պահածոների շուկայում հայտնի «Սամ-Հար» ընկերությունն իր բազմամյա գործունեության ընթացքում հասցրել է հեղինակություն ձեռք բերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում:
Լինելով Հայաստանում ոլորտի առաջատար արտահանող ընկերություն «Սամ-Հար» ընկերությունը Հայաստանի ու արտերկրի սպառողի դատին է ներկայացնում իր բազմազան, էկոլոգիապես մաքուր, ամենաբարձր պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք՝ ջուր, լիմոնադ, կոմպոտ, մուրաբա, ջեմ, բանջարեղենային պահածոներ և այլն:
Ներկայումս, ընկերությունն իր ողջ արտադրատեսականին հաջողությամբ արտահանում է աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներ՝
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ,2. Ռուսաստանի Դաշնություն,
3. Ֆրանսիայի Հանրապետություն,
4. Նիդեռլանդների Թագավորություն,
5. Լիտվայի Հանրապետություն,
6. Բելառուսի Հանրապետություն,
7. Չիլիի Հանրապետություն
«Սամ-Հարի» արտադրանքը հնարավոր է ձեռք բերել Հայաստանում անմիջապես արտադրողից կամ լիազորված ներկայացուցիչներից ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ տարբերակներով: