«Սամ-Հար» ՍՊԸ-ն հիմնադրվել
է 2002թ. և շուկայում հայտնի է
որպես «Սիփան» ապրանքանիշ, որն ընտրվել է ի նշան
բարձր որակի և հայկականի:
Մեր ընկերության «Արևից ծնված բարիքներ» կարգախոսն է, որ պարտավորեցնում է մեզ ստեղծելու լավագույն որակը` Հայաստանի արևով համեմված:
Սկսելով գազավորված զովացուցիչ ըմպելիքների և հանքային ջրի արտադրությունից կարճ ժամանակ անց «Սամ-Հար» ընկերությունը ձեռնոց նետեց ներքին շուկայում արդեն վաղուց առաջատարի դիրք ունեցող և սննդի արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին՝ ներկայանալով մրգային կոմպոտների, մուրաբաների բանջարեղենային պահածոների բազմաբնույթ տեսականիներով, որը բարձր գնահատեց ոչ միայն հայ, այլև օտարազգի սպառողը:
Դառնալով Հայաստանի համի դեսպանն արտերկրում՝ այսօր «Սամ-Հար»-ը հպարտանում է իր 100-ի հասնող տեսականիներով (պահածոներ, կոմպոտներ, ջեմեր, բնական հյութեր, օրգանական պահածոներ, մուրաբաներ, լիմոնադներ, մարինադներ, մրգային խյուսեր և հանքային ջուր), որոնց անկրկնելի համն ու գունապնակը լավագույն սեղաններն է զարդարում:
«Սամ-Հար» ընկերության համար շրջադարձային փուլը 2016թվականն էր, երբ ընկերությունը ստանալով միջազգային հավատարմագիր՝ նախաձեռնեց օրգանական մրգային պահածոների արտադրությունը՝ այս անգամ ևս մրցակիցներին թողնելով հետևում:
Չբավարարվելով ձեռքբերումներով լի հարուստ անցած ճանապարհով՝ 2017թ-ին «Սամ-Հար» ընկերությունը մեկնարկեց էկոլոգիապես մաքուր մրգային խյուսերի (պյուրե) արտադրությունը, որը որպես հումք լայնորեն կիրառվում է խմորեղենի, մանկական սննդի և բնական հյութերի արտադրության մեջ:
2018թ-ին ևս ընկերությունը զարմացրեց իր սպառողներին: Բարձր գնահատելով իր սպառողի նախապատվությունը, ճաշակն ու քիմքը՝ «Սամ-Հար»-ն իր սպառողին ներկայացավ մետաղյա տարաներով մսամթերքի պարունակությամբ պահածոների և ազգային ճաշատեսակների լայն տեսականիով:
Մենք սիրում ենք մեր սպառողին ու ամեն օր
ջանում ենք արժանի լինել նրա ընտրությանը, յուրաքանչյուր արտադրանքի մեջ մեր սերն
ու արևի ջերմությունը անթեղելով: