Հայաստանը հայտնի է իր բարեբեր հողով ու ջերմ արևով, որը մրգերին ու հատապտուղներին տալիս է բնական համ և բույր: «Սամ-Հար» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2003թ.-ին` անուշաբույր մրգերի պահածոյացմամբ, որոնք աճում են Հայաստանի բարեբեր հողի վրա և իրենց բնական համը պահպանում նույնիսկ պահածոյացումից հետո: Սակայն առանց որակի վերահսկման և հումքի հատուկ մշակման տեխնոլոգիայի բարդ կլիներ պահպանել մրգերի ու բանջարեղենի բնական համը:
Բերքահավաքն իրականացվում է ձեռքով, մրգերը և բանջարեղենն առանձնացվում են ըստ որակի, բաշխվում ըստ տեսակների և միայն բարձր որակի, հասունացած ու հյութալի մրգերն են օգտագործվում արտադրության մեջ:

Այն մրգերը, որոնք չեն աճում Հայաստանում, ձեռք են բերվում այն վայրերից, որոնցում աճում են` ընկերությունը պայմանագրեր է կնքում մշակողների հետ և վերահսկում հումքի մշակման ընթացքը:
«Սամ-Հար» ընկերությունն արտադրության ժամանակ օգտագործում է, այսպես կոչված, մեղմ պաստերիզացիան, որը թույլ է տալիս պահպանել մրգի, հատապտուղների և բանջարեղենի օգտակար բնական հատկությունները, վիտամինները, հանքային նյութերը:
Չեն օգտագործվում կոնսերվանտներ, ներկանյութեր, կայունացուցիչներ:
Հյութի արտադրության ժամանակ օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ պահպանվում են օգտակար նյութերը:
Արտադրության մեջ օգտագործվող ջուրը վերցվում է լեռնային աղբյուրներից: