Խմելու ջուր
«Սամ-Հար» ընկերությունն իր սպառողին է առաջարկում Sipan և Aqua խմելու ջրերը, որոնք արդյունահանվում են Հայաստանի լեռնային բարձրադիր (1705մ), անառիկ գոտիներում տեղակայված Մաքրավանի՝ սառնորակ, էկոլոգիապես մաքուր, հանքային տարրերով հարուստ հանքաղբյուրից:
Նորագույն մեթոդներով ֆիլտրումը, որը չի փոխում ջրի բնական կառուցվածքը և թույլ է տալիս պահպանել հանքային նյութերի և կենսաբանական ակտիվ տարրերի լավագույն բաղադրությունը և լիարժեք օգտակարությունը մարդու օրգանիզմի համար, ինչպես նաև լեռնային ընդերքի արժեքավոր հանքային տարրերի և միկրոտարրերի բնական կատարյալ հարաբերակցությունը, այս ջուրը դարձնում է կատարյալ ամենօրյա սպառման համար:
Բնական հանքային ջուր
Բնական հանքային ջուր Sipan-ի ծագումը սկիզբ է առնում Ջերմուկի լեռների սառնորակ, բյուրեղյա մաքուր հորատանցքից, որը հայտնի է բնական հանքային ջրի առանձնահատուկ քիմիական բաղադրությամբ, հազվագյուտ հանքային նյութերի և կենսաբանական ակտիվ տարրերի առկայությամբ: Անառիկ այս վայրից արդյունահանված բնական հանքային ջուրը անցնում է նորագույն մեթոդներով խնայող ֆիլտրացում, ինչը հաղորդում է Sipan բնական հանքային ջրին յուրահատուկ փափկություն և քաղցրահամություն, ինչպես նաև հատկանշական է այն առանձնահատկությունը, որ շշալցման գործընթացում ջուրը հագեցվում է հանքային ջրի հորատանցքից ստացված բնական գազի այն ծավալով, որը համապատասխանում է բնական հանքային ջրի մեջ ածխաթթվային գազի բնական պարունակությանը:
Այսպիսով, սպառողին հասցվում է բնական ընդերքի հանքային և կենսաակտիվ տարրերի կատարյալ բնական հարաբերակցությամբ, բյուրեղյա մաքրությամբ, հագեցնող, նուրբ փափկությամբ, քաղցրահամ բնական հանքային ջուր Sipan, որն իր բաղադրությամբ անփոխարինելի է մարդու օրգանիզմի առողջ կենսագործունեության համար: