• Հոդվածներ  /
  • Ինչպես ճիշտ սնվել վիրուսներից խուսափելու և իմունային համակարգն ամրապնդելու համար

Ինչպես ճիշտ սնվել վիրուսներից խուսափելու և իմունային համակարգն ամրապնդելու համար

Վիրուսները մարդու համար դարձել են իրական թշնամիներ՝ խաթարելով նորմալ ապրելակերպը, քայքայելով առողջությունը և առաջացնելով սթրեսային իրավիճակներ: Իսկ կա՞ արդյոք որևէ փորձված միջոց վիրուսներին վերջ ասելու և կյանքը նորմալ հունով շարունակելու համար: Դե իհարկե կա, իրականում կան բազմաթիվ միջոցներ մեր առողջությունը պահպանելու, ամրապնդելու համար: 

Առողջ մնալու, իմունային համակարգն ամրապնդելու համար թերևս ամենակարևոր միջոցը ճիշտ և օգտակար սնվելն է: Ճիշտ սնվելու համար հարկավոր է նախևառաջ ճանաչել ամենաօգտակար մթերքները և կիրառել ամենօրյա սննդակարգում: Առողջ լինելու հիմնական գաղտնիքն է՝ սնվել համեղ և օգտակար:

Եվ այսպես, որոնք են դրանք՝ 

Ցիտրուսային մրգեր -  Մեր օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին C -ի ամենօրյա պաշար: Պետք է հաշվի առնել, որ այս վիտամինը չի պահպանվում օրգանիզմում, հետևաբար առողջ լինելու համար ցիտրուսային մրգերը պիտի առկա լինեն ամենօրյա սննդակարգում:

Կարմիր (բուլղարական) պղպեղը հարուստ է բետա կարոտինով: Չնայած ցիտրուսային մրգերն են համարվում վիտամին C -ի հարուստ աղբյուր, կարմիր պղպեղն իրականում 2  անգամ ավելի հարուստ է վիտամին C -ով: Այն նաև շատ օգտակար է մաշկի համար: 

Սխտորը համարվում է մասթ -հեվ Ձեր առողջության համար: Դեռևս վաղ քաղաքակրթություններն են հայտնաբերել սխտորը՝ որպես օգտակար բանջարեղեն։  Այն  պարունակում է մեծ քանակությամբ ծծումբային միացություններ, ինչի շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգը: Սխտորն ունի նաև արյան ճնշումը կարգավորելու հատկություն: 

Սպանախը իհարկե հարուստ է վիտամին C - ով, բայց դա նրա միակ արժանիքը չէ: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և բետա կարոտին: Սպանախը լիովին պահպանում է իր օգտակար հատկությունները, եթե քիչ է եփվում: 

Նուշը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E, որը չափազանց կարևոր է ամուր իմունային համակարգ ձևավորելու համար: 40 - 45 հատիկ նուշը ապահովում է վիտամին E - ի օրվա պաշարը: 

Թռչնամիսը՝ հատկապես հավն ու հնդկահավը, հարուստ են վիտամին B6- ով, որը պատասխանատու է օրգանիզմում կատարվող մի շարք քիմիական ռեակցիաների համար: Թռչնամիսը նպաստում է նաև արյան կարմիր գնդիկների առաջացմանը:   

Արևածաղկի սերմերը հարուստ են այնպիսի սննդարար նյութերով, ինչպիսիք են ֆոսֆորը, մագնեզիումը և վիտամին B6 -ը:

Ճիշտ սննդակարգը առողջության գրավականն է: Պետք է շեշտը դնել ոչ թե կոնկրետ մեկ կամ մի քանի սննդարար մթերքի վրա, այլ փորձել սննդակարգը դարձնել բազմազան: Առողջ լինելու համար Ձեր սննդակարգ ներմուծեք բնական հյութեր, մուրաբաներ, կոմպոտներ, բանջարեղենային խյուսեր և եղեք առողջ ու ապրեք լիարժեք կյանքով: Իսկ այդ ամբողջ օգտակար ու էկոլոգիապես մաաքուր տեսականին ներկայացնում է կոմպոտների ու պահածոների արտադրության մեջ մասնագիտացած «Սիփան-Սամհար» ընկերությունը։