• Հոդվածներ  /
  • Հայկական խոհանոցի 7 լավագույն ուտեստները

Հայկական խոհանոցի 7 լավագույն ուտեստները

Բոլորը գիտեն, որ Հայաստանը հայտնի է իր համեղ խոհանոցով, բայց քչերին է հայտնի, որ հայկական խոհանոցը աշխարհում ոչ միայն ամենահամեղներից է, այլև՝ հնագույններից մեկը։ Պանիրը, կանաչեղենը և լավաշը հայկական սեղանի անբաժանելի մասն են կազմում։ Այս հոդվածում առանձնացրել ենք այն ավանդական հայկական ուտեստները, որոնք անպայման արժե փորձել։

Հանրահայտ հայկական խորովածը - Հայաստանում գոյություն ունեն խորովածի պատրաստման ավելի քան 20 եղանակներ։ Անհնար է պատկերացնել հայկական խնջույքն առանց այս ուտեստի։ Խորովածը պատրաստում են բոցավառվող ածուխի մոխրի վրա, մանղալով և նախօրոք ֆարշ արած մսով ու սոխով։ Հայկական խորովածի ևս մեկ առանձնահատկություն՝ որպես հարակից ուտեստ խորովածի հետ  մատուցվում է բանջարեղեն։  

Դոլմա (Տոլմա) - համեղագույն հայկական ուտեստ։ Մսային ֆարշը՝ միախառնված , բրնձի, կծու կանաչեղենի ու համեմունքների հետ, փաթաթում են խաղողի թփով և եփվում մարմանդ կրակի վրա։ Որպես սոուս մատուցվում է սխտորով համեմված մածուն։

Քյուֆթա - հայկական ազգային խոհանոցի ուտեստ։ Կան քյուֆթայի պատրաստման բավականին շատ քանակությամբ բաղադրատոմսեր, և բոլորի հիմքում՝ թարմ միսն է։ Ըստ քյուֆթայի դասական բաղադրատոմսի՝ այն պատրաստում են, ծեծելով փայտե մուրճով մինչև միսը վերածվի միասեռ զանգվածի։ Հետո այն բաժանում են գնդիկների ու եփում։ Որից հետո քյուֆթան կտրում են և մատուցում գազարով ու կարագով՝ համեմելով նռան հատիկներով։

Սպաս - Հայկական խոհանոցի ամենահամեղ ապուրներից  մեկը։ Սպասը պատրաստում են ցորենով ու մածունով։ Սովորաբար մատուցվում է տաք վիճակում, սակայն շատերը գերադասում են նաև սառը վիճակով։  Ի դեպ, սպասը բավականին ցածր կալորիականությամբ ուտեստ է համարվում։

Հարիսա - շատ հայտնի և տարածված ուտեստ է Հայաստանում։ Հարիսա հայերենից թարգմանաբար նշանակում է «խառնիր սա»։ Ըստ էության հարիսան ցորենն է՝ խառնած մանր կտրտած հավի մսի հետ։ Հարիսան եփում են երկար՝ անընդհատ խառնելով ու ծեծելով, որպեսզի ստացվի միասեռ թանձր ու ծորուն զանգված։ Արդյունքում հավի միսը գործնականում լուծվում է ցորենի հետ, և ստացվում է պինդ, պյուրե հիշեցնող զանգված։

Խաշ - Հայկական ազգային ուտեստ, որը պատրաստվում է տավարի ոտքերով։ Խաշի պատրաստման վրա կարող է ծախսվել մի ամբողջ գիշեր, և այն արժանի է դրան։  Խաշի սեզոնը սկսվում է ուշ աշնանից։ Այն ուտում են վաղ առավոտյան՝ մեծ թվով մարդկանցով։

Եվ վերջապես, այն անկրկնելի ուտեստը, որ պատրաստում են իշխանից (Սևանի իշխան) ։ Գոյություն ունեն այս ձկնատեսակի պատրաստման մի շարք բաղադրատոմսեր։ Իշխանը սովորաբար խաշում են, որպեսզի պահպանեն խտությունն ու համը։ Իշխանը պատրաստում են, օրինակ, խաղողի գինու մեջ՝ ավելացնելով մի շարք համեմունքներ և կանաչեղեն։

Ցանկանում ենք բոլորիդ բարի ախորժակ։