• Հոդվածներ  /
  • Տնային պայմաններում պատրաստված պահածոները վտանգավոր են

Տնային պայմաններում պատրաստված պահածոները վտանգավոր են
Տնային պայմաններում և սխալ պատրաստված պահածոները կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, երբեմն էլ ճակատագրական հիվանդություն`բոտուլիզմ։ Թունավորումներից, ու մասնավորապես, բոտուլիզմից խուսափելու համար ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել տնական պահածոների պատրաստումից ու օգտագործումից և օգտվել բացառապես գործարանային պայմաններում պատրաստված  պահածոներից։ 


Բոտոլիզմ 


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ բոտուլիզմը լուրջ, պոտենցիալ ճակատագրական, բայց քիչ հանդիպող հիվանդություն է: Այս հիվանդության առաջացումը սովորաբար պայմանավորված է աղտոտված պահածոների մեջ խիստ ակտիվ նեյրոտոքսինների պարունակությամբ։  Ախտանիշները սովորաբար հայտնվում են ազդեցության պահից 12-36 ժամ հետո (առնվազն՝ 4 ժամ, առավելագույնը՝ 8 օր): Առաջնային ախտանիշներն են ուժեղ հոգնածությունը, թուլությունն ու գլխապտույտը, որոնց սովորաբար հաջորդում է մթագնած տեսողությունը, բերանի խոռոչի չորացումը և կուլ տալու ու խոսելու դժվարությունը: Կարող են առաջանալ նաև փսխում, լուծ, փորկապություն և փքվածություն, հիվանդության զարգանալուն զուգահեռ՝ մարմնի տարբեր մասերի թուլացում։ Ի վերջս մարմնի պարալիզը կարող է հանգեցնել շնչառության դժվարությունների կամ շնչարգելության: Ի դեպ, բուտուլիզմի ժամանակ ջերմաստիճանը չի բարձրանում, և գիտակցության կորուստ չի առաջանում:
Բոտուլիզմ քիչ է հանդիպում, բայց մահացության մակարդակը բարձր է, եթե արագորեն ճիշտ ախտորոշում չի արվում ու սկսվում բուժման գործընթաց։  Հիվանդությունը կարող է ճակատագրական լինել դեպքերի 5-10%-ի դեպքում:


Կանխարգելում


Այս սարսափելի հիվանդության կանխարգելումը հիմնված է պահածոների պատրաստման ճիշտ պրակտիկայի վրա: Բոտուլիզմը հնարավոր է կանխել մանրէային սպորների ինակտիվացիայով՝ ստերիլիզացման եղանակով, եռման միջոցով (օրինակ՝ ավտոկլավով), մանրէների աճն ու զարգացումը կանխող արդյունաբերական միջավայրում միայն։ 
Բնականաբար, տնային պայմաններում վերոհիշյալը հնարավոր չէ ապահովել․ պահածոյացված սննդամթերքը հաճախ չի բավարարում անվտանգության պահանջներին, հնարավոր չէ ապահովել մթերքի մանրակրկիտ մաքրումը, և հետևաբար, երաշխավորված չէ դրանց անվտանգությունը:
Այս ամենից ելնելով, ՀՀ ԱՆ-ը, բոտուլիզմից խուսափելու համար, բնակչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ տնային պահածոների սպառումից և նախապատվությունը տալ պահածոյացված արդյունաբերական արտադրությանը: 
Տեղեկացնենք, որ Սիփան ապրանքանիշի բոլոր տեսակի պահածոներն ունեն երաշխավորված բարձր որակ, պատրաստվում են վերջին սերնդի տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, դրանցում բացառվում է թունավորման և այլ խնդիրների առաջացումը։