• Հոդվածներ  /
  • Ո՞ր մրգերն ու հատապտուղներն են հասնում Հայաստանում մայիս ամսին

Ո՞ր մրգերն ու հատապտուղներն են հասնում Հայաստանում մայիս ամսին
Հայտնի փաստ է, որ Հայաստանը արևային երկիր է և ճանաչված է իր արևահամ ու համեղ մրգերով: Այստեղ տարվա յուրաքանչյուր եղանակ պարգևում է իր մրգերը: Հայկական մրգերն ունեն անկրկնելի, առանձնահատուկ համ, և դա Հայաստանի բարեխառն կլիմայի ու համեղագույն ջրի շնորհիվ է:

Հայաստանում մրգերի սեզոնն սկսվում է գարնան կեսից՝ ավելի կոնկրետ մայիս ամսից, երբ երկրի հարավային շրջաններում հասունանում են համեղագույն ելակը, բալը և կեռասը:

  • Ելակն առաջինը հասնում է Հայաստանի ամենաշոգ մասում՝ Արարատի մարզում։ Վառ կարմիր ելակը տարբերվում է իր հյութալիությամբ և քաղցր համով: Բացի այդ, ելակը հարուստ է վիտամիններով: Այն պարունակում է կիտրոնի և խնձորի թթու, ֆոսֆորաթթու, վիտամին C, կարոտին և նույնիսկ եթերայուղեր: Ելակը, բացի թարմ ուտելուց, լայնորեն օգտագործում են նաև եփած վիճակում՝ մուրաբայի և կամպոտների տեսքով:

  • Պոլիմերային տարաներ

  • Բալը քաղցրաթթու համ ունեցող միրգ է՝ կարմրաբորդո գույնի: Բալն ունի հզոր հակաօքսիդային հատկություններ, հիշողությունը բարելավող նյութերի իրական աղբյուր է, օգնում է նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկերը:

  • Պոլիմերային տարաներ

  • Կեռասն ունի բազմաթիվ սորտեր. յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր համար համեղ սորտը: Պտղի գունային գամման սկսվում է մուգ բորդոյից մինչև բաց դեղին: Կեռասի պտղամիսն ունի հակամանրէային հատկություններ, մաքրում է օրգանիզմը տոքսիններից, կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը:

  • Պոլիմերային տարաներ

  • ✓ Հայաստանը նաև հարուստ է տարբեր տեսակի սալորներով, որոնք նույնպես հասունանում են մայիս ամսին: Կախված տեսակից՝ սալորները լինում են և՛ շատ քաղցր, և՛ թթվահամ:

  • Պոլիմերային տարաներ

Շատ մրգերի տեսակներ Հայաստանից արտահանվում են այլ երկրներ, իսկ ակտիվ սեզոնին շուկայում մրգերի ու հատապտուղների տեսականին պարզապես շողշողում և շլացնում է իր առատությամբ:
«Սամ-Հար» ընկերությունը մասնագիտացած է հյութերի, մուրաբաների ու բանջարեղենային արտադրանքների տեսականիով: Իր «Սիփան» և մյուս բրենդներով ընկերությունը Հայաստանում ոլորտի առաջատարներից է: Արտադրական գործընթացում օգտագործվում են բացառապես էկոլոգիապես մաքուր հատապտուղներ և մրգեր։ Իր գլխավոր նպատակը ընկերությունը համարում է սպառողներին բարձրորակ և առողջարար պահածոների մատակարարումը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։