• Հոդվածներ  /
  • Ո՞ր մրգերն են հասնում Հայաստանում հունիս ամսին

Ո՞ր մրգերն են հասնում Հայաստանում հունիս ամսին
Հայաստանը արևային երկիր է և զարմացնում է մրգերի հսկայական բազմազանությամբ, որոնք հայտնի են իրենց հյութեղությամբ, քաղցրությամբ և այլն։

  • ✓ Հունիսի վերջին-հուլիսի սկզբին սկսվում է ծիրանի սեզոնը՝ Հայաստանի գլխավոր խորհրդանիշը՝ արևային երկրի այցեքարտը: Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ: Ծիրանի պտուղներն ունեն ուժեղ, հակաաթերոսկլերոտիկ ազդեցություն, ինչպես նաև՝ բարելավում են նյութափոխանակությունը, խոչընդոտում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացմանը: Վառ նարնջագույն ծիրանները նաև պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք պատասխանատու են արյան մեջ շաքարի վերահսկողության ու մարսողական համակարգի թթվայնության կարգավորման համար:

  • Պոլիմերային տարաներ

  • ✓ Հունիսին սկսվում է նաև դեղձի սեզոնը, որը բավականին երկար է տևում: Այն իսկական դելիկատես է մրգերի մեջ։ Դեղձի պտուղը շատ տարբեր է լինում․ լինում են և՛ հսկայական պտուղներ են, որոնց քաշը երբեմն հասնում է 0,5 կգ-ի, և՛ ավելի նուրբ, որոնք ունենում են հեշտ առանձնացող կորիզ ու ժողովրդի մեջ տարածված են «պճխովի» անվամբ։ Դեղձի պտղամիսը պարունակում է օրգանական թթուներ, ասկորբինաթթու, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ վիտամիններ: Դեղձը պարունակում է վիտամին C, որը արգելափակում է ազատ ռադիկալները՝ տալով մաշկին առաձգականություն ու կանխում ծերացումը: Դրանք նաև պարունակում են հզոր հակաօքսիդիչ սելեն, որը նպաստում է մազերի ու եղունգների աճին:

  • Պոլիմերային տարաներ

  • ✓ Հունիսից մինչև հոկտեմբերի վերջը ձմերուկի ու սեխի սեզոնն է: Ձմերուկը օգնում է հոդաբորբի ու հոդապատի բուժմանը, ինչպես նաև՝ գերազանց միզամուղ է, քանի որ 90%-ով բաղկացած է ջրից: Սեխը ֆոլաթթվի աղբյուր է, նաև պարունակում է վիտամիններ, ինչպիսիք են՝ կալիումն ու մագնեզիումը, ֆոսֆորն ու կալցիումը: Որքան էլ տարօրինակ է, հայերը տաք ժամանակ նախընտրում են ոչխարի կաթից պատրաստված աղի պանրով ձմերուկ ուտել։

  • Պոլիմերային տարաներ

  • ✓ Հունիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տարբեր շրջաններում հասնում են սալորը, տանձի և խնձորի տարբեր տեսակները:

Հայաստանում շատ տեսակի մրգեր արտահանվում են արտասահմանյան երկրներ, իսկ սեզոնին տեղացիները վայելում են օգտակար ու համեղ մրգերի հսկայական տեսականին։
Սամ-Հար ընկերությունը, որը մասնագիտացած է տարատեսակ հյութերի, ջեմերի, մուրաբաների և այլնի արտադրության մեջ, հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը: Արտադրության ընթացքում ընկերությունն օգտագործում է Հայաստանում աճեցված էկոլոգիապես մաքուր մրգեր՝ սպառողին ներկայացնելով միայն որակյալ ու համեղ արտադրանք: