• Հոդվածներ  /
  • Բանջարեղենի արտադրություն և վերամշակում Հայաստանում 2021 թ-ին

Բանջարեղենի արտադրություն և վերամշակում Հայաստանում  2021 թ-ին
Հայաստանը արևային երկիր է, և հայտնի է իր բանջարեղենի առատությամբ: Բանջարեղենը Հայաստանում սպառվում է ինչպես հում, այնպես էլ պահածոյացված, թթու և չորացված վիճակում: Հայկական խնջույքն անհավանական կլիներ առանց տարբեր տեսակի բանջարեղենի՝ սմբուկի, պղպեղի, լոլիկի, վարունգի, սպանախի, եգիպտացորենի, սոխի, կարտոֆիլի և այլնի: Հայաստանից շատ բանջարեղեններ արտահանվում են աշխարհի տարբեր մասեր:

Պահածոյացված բանջարեղեն


Մեծ բազմազանության շնորհիվ Հայաստանում բանջարեղենը սովորաբար պահպանում են՝ ձմռանը վիտամինների մատակարարումը և պակասը լրացնելու համար:
Պահածոյացված բանջարեղենի հայտնի տեսակների շարքում ամենատարածվածն են.
    • Սմբուկի խավիարը
    • Թթու կարմիր պղպեղը
    • Լեչոն
    • Իմամ բայալդին
    • Տարատեսակ թթուները (վարունգ, լոլիկ, բամիա և այլն)
    • Եգիպտացորենի պահածոները, կանաչ ոլոռը և այլն:
Բանջարեղենի պահածոները կարող են բաղկացած լինել մեկ բաղադրիչից կամ լինել բազմաբաղադրիչ, օրինակ լեչոն, որն իր մեջ ներառում է լոլիկ և բուլղարական պղպեղ:

Բանջարեղենի արտադրություն և վերամշակում


Ժամանակակից աշխարհում բանջարեղենի վերամշակումն օրեցօր ավելի ու ավելի շահավետ է դառնում, քանի որ այն ունի շատ առավելություններ: Զբաղված գրաֆիկով մարդիկ առավել հաճախ նախապատվությունը տալիս են կիսաֆաբրիկատներին, որոնք որակով ամենևին չեն զիջում պատրաստի արտադրանքին, իսկ երբեմն, նույնիսկ գերազանցում են դրանց:
Բանջարեղենային հումքի վերամշակումը բաժանվում է հետևյալ փուլերի.
    Առաջնային վերամշակում, որը ներառում է լվացված և փաթեթավորված ապրանք՝ լիովին պատրաստ հետագա տեխնոլոգիական փուլերի համար;
    Երկրորդային վերամշակում՝ առանձին արտադրանքների մաքրում, կտրում և փաթեթավորում;
    Խորը վերամշակում, որը ներառում է եփելը, չորացնելը, սառեցնելը և բուն պահածոյացման գործընթացը:
Գաղտնիք չէ, որ բանջարեղենի պահածոները տարածված են ամբողջ աշխարհում: Սիփան գործարանում պատրաստված պահածոները բացառապես Հայաստանում աճեցված էկոլոգիապես մաքուր արտադրանքներից են։ Գործարանը հագեցած է պահածոների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք երաշծավորում են արտադրանքն անվտանգությունը՝ պահպանելով անգերազանցելի համն ու բույրը: Այստեղ դուք կգտնեք բանջարեղենի պահածոների հարուստ տեսականի: