• Հոդվածներ  /
  • Պահածոյացված բանջարեղենի որակի վրա ազդող հիմնական գործոնները

Պահածոյացված բանջարեղենի որակի վրա ազդող հիմնական գործոնները
Պահածոյացված բանջարեղենի որակի վրա ազդող գործոններն են․

    • նշանակությունը,
    • պիտանելիությունը,
    • էրգոնոմիկան,
    • անվտանգությունը:

Բուսական պահածոների որակի վրա ազդող առաջնային գործոններից է բուսական հումքի տեղափոխումը, ընդունումն ու պահպանումը։ Բուսական հումքը մեխանիկական վնասվածքներից, աղտոտումից և այլնից պաշտպանելու նպատակով օգտագործվում են տարբեր չափերի տարաներ։

Հումքը արկղերով տեղափոխելիս՝ դրանք ամենից հաճախ տեղադրվում են հատուկ պադոններում։ Իսկ, օրինակ, կանաչ ոլոռի կամ լոլիկի տեղափոխման համար երբեմն օգտագործվում են սառը ջրով բաքեր։

Այնուհետև բանջարեղենը/մրգերը ենթարկվում են արտաքին զննման՝ տեսակավորման, որոշվում է պիտանելիության աստիճանը։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև տեխնոքիմիական անալիզ։

Նշանակության հիմնական բնութագրերը տարայում չոր կամ լուծվող պինդ նյութերի, ճարպի, ծավալի, չափի կամ քանակի զանգվածային բաժնի որոշումն է:
Պահպանման գործակիցը ցույց է տալիս մետաղյա տարայի ներքին մակերեսի վիճակը, ինչպես նաև՝ պահպանման ժամկետը։
Էրգոնոմիկ ցուցանիշները բնութագրվում են հիմնական ցուցիչներով՝ տեսք, գույն, համ և հոտ, որոնք պետք է հնարավորինս մոտ լինեն բնական հումքին։
Անվտանգության տեսանկյունից մրգերի և բանջարեղենի պահածոների արտադրության համար օգտագործվող հումքը պետք է համապատասխանի տվյալ երկրում սահմանված թույլատրելի չափերին։

Բարձրորակ պահածոյացված բանջարեղեն ստանալու համար կենսական նշանակություն ունի տարաների որակը և պատրաստումը. պետք է ստուգված լինի բոլոր տարաների հերմետիկությունը, տարաները լինեն լվացված և ախտահանված: Կափարիչները պետք է ունենան հստակ նշագրում:
Պահածոների մանրէազերծումը պետք է իրականացվի համապատասխան սարքավորումներով հագեցած ավտոկլավներում, ինչը թույլ կտա վերահսկել ստերիլիզացման գործընթացը:
«Սիփան» գործարանում արտադրվող մրգերի և բանջարեղենի պահածոներն առանձնանում են ոչ միայն իրենց յուրահատուկ համով, այլև ամբողջությամբ պատրաստված են էկոլոգիապես մաքուր արտադրանքից և համապատասխանում են վերը նշված բոլոր պահանջներին։