• Հոդվածներ  /
  • Պահածոների պատմությունից․ Ինչպես են առաջացել պահածոյացման առաջին տեխնոլոգիաները

Պահածոների պատմությունից․ Ինչպես են առաջացել պահածոյացման առաջին տեխնոլոգիաները
Պահածոների արդյունաբերությունը մարդկությանը հայտնի է զարգացման ամենավաղ փուլերից, այդ իսկ պատճառով պահածոյացումը կարևոր դեր է խաղում սննդի և կերակրատեսակների պատրաստման և պահպանման գործում:

Ինչպե՞ս առաջացավ առաջին արդյունաբերական պահածոների տեխնոլոգիան


Սննդի փչանալը կանխելու հարցը մարդկանց զբաղեցրել է հնագույն ժամանակներից։ Հենց այդ ժամանակ էլ առաջացան պահպանման ամենապարզ եղանակները՝ աղացնելը, չորացնելը, ծխելը, սառեցնելը, որոնք մինչ օրս կիրառվում են արդյունաբերական պահածոյացման մեջ։

Սննդի պահպանման առաջին մեթոդներից մեկը արձանագրվում է Թութանհամեն փարավոնի գերեզմանի պեղումներով (Եգիպտոս), որտեղ գտնվել է կավե աման՝ բադի մասերով՝ զմռսված ձիթապտղի յուղով: Գտածոն թվագրվում է ավելի քան 3000 տարվա: Իսկ, օրինակ, Հին Հունաստանում ամֆորաներն օգտագործում էին գինի պահելու համար։

19-րդ դարի սկզբին ֆրանսիացի խոհարար Ն. Ապերը հայտնագործեց պահածոյացման տեխնիկան՝ բանկաների մեջ եռման միջոցով, որոնց ջերմաստիճանը հասնում էր 1000°C-ի։ Ավելի ուշ Ապերն իր գյուտի համար արժանացավ պետական մրցանակի։ 1820-ական թվականներին Բալթիմորում արդեն արտադրվում էին տարաների ավտոմատացված արտադրության մեքենաներ և սարքեր։

19-րդ դարի 2-րդ կեսին հայտնագործվեց ստերիլիզացման արդյունավետ մեթոդ՝ գոլորշիացված կաթսայով մինչև 135°C ջերմաստիճան։

Ռուսաստանում սննդամթերքի պահպանումը սկսեց զարգացում ապրել 19-րդ դարի 2-րդ կեսից։ Այն ժամանակվա պահածոների հայտնի գործարաններից հիշատակման են արժանի Սանկտ Պետերբուրգի, Տագանրոգի, Սիմֆերոպոլի պահածոների գործարանները։

Պետրոս Եսափյանի ստեղծած առաջին պահածոների գործարանը հայտնվել է Էրիվանի գավառում 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին։ Այն Անդրկովկասի միակ պահածոների գործարանն էր։ Գործարանի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ, արտահանվում էր Ռուսաստան և Եվրոպա։

Ժամանակակից տեխնոլոգիաներ


Ներկայեումս, պահածոյացման տեխնոլոգիայում ավելի ու ավելի են կիրառվում ժամանակակից մեթոդներ, ներդրվում ավտոմատացված կառավարման համակարգեր՝ բաղադրիչների օգտակարությունը պահպանելու համար։ Ստերիլիզացումն իրականացվում է հատուկ ավտոկլավներում 1200°C-ից ավելի ջերմաստիճանում, ինչը նպաստում է միկրոօրգանիզմների մեծ մասի ոչնչացմանը։

Ապրանքների երկարաժամկետ պահպանումն ապահովվում է եռացված բանկաների միջոցով: Պահածոների համար նախատեսված կափարիչները պատրաստված են մետաղից, որը պատված է դիմացկուն պոլիմերային ներկով։

Սիփան գործարանում արտադրվող պահածոներն առանձնանում են ոչ միայն իրենց յուրահատուկ համով, այլև չեն փոխում իրենց սննդային արժեքը, իսկ հանքանյութերի պարունակությունը, կալորիականությունը և մարդու օրգանիզմի համար կարևոր բաղադրիչները չեն նվազում։