• Հոդվածներ  /
  • Բնական հյութերի արտադրությունը Հայաստանում

Բնական հյութերի արտադրությունը Հայաստանում

«Սիփան» բնական հյութերի պատրաստման համար օգտագործվում են միայն հատընտիր մրգեր և բանջարեղեն, որոնք աճեցվում են Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Պատրաստվում են հատուկ մշակված բաղադրատոմսով և տեխնոլոգիայով, իսկ Հայաստանի սառնորակ աղբյուրների ջուրը հյութերին տալիս է առանձնահատուկ համ:

«Սամ-Հար» ընկերության նպատակն է արտադրել միայն որակյալ և բարձրակարգ արտադրանք, որը լայն սպառում կունենա ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ընկերության որակավորված և փորձառու մասնագետների շնորհիվ «Սիփան» ապրանքանիշի բնական հյութերը մշտապես ունեն անթերի համ և բարձր որակ:
Բնական հյութերի արտադրությունը կատարվում է արտասահմանյան հայտնի ‎‎ֆիրմաների սարքավորումներով և նորագույն տեխոնոլոգիաներով: Արտադրության ոլորտում բարձրակարգ տեխնոլոգիաների ներդրումը համարում է կարևորագույն մարտավարություն, որով էլ առաջնորդվում է պահածոների գործարանը:

 

Օրգանիկ հյութերի տեխնոլոգիաները

«Սամ-Հար» ընկերությունը «Սիփան» օրգանիկ հյութերի արտադրության մեջ օգտագործում է միայն Հայաստանում աճեցված, առանց քիմիական հավելումների, բացառապես օրգանական նյութերով հարստացված միրգ և բանջարեղեն: Այդ իսկ պատճառով ընկերությունը վստահորեն ներկայանում է իր էկոլոգիապես մաքուր, բնական հյութերով տեղական և միջազգային շուկայում՝ արժանանալով սպառողի բարձր գնահատականին: Մեր արտադրանքի բարձր որակի մասին են վկայում մի շարք հեղիանակավոր մրցույթներին և ցուցահանդեսներին մասնակցությունն ու պարգևները:

«Սիփան» ընկերության արտադրանքի էքսպորտ արտասահման

«Սիփան» բնական հյութերն իրենց առանձնահատուկ և կայուն տեղն են գրավել միջազգային շուկայում: Մշտապես ձգտելով կատարելության՝  մեր գերակա նպատակներից է արտադրանքի ճանաչումն ու արտահանումը համաշխարհային շուկայում: Ներկայումս ընկերության ողջ արտադրանքն արտահանվում է ավելի քան մեկ տասնյակ երկրներ, որտեղ էլ արդեն ունի մշտական սպառողներ: