• Հոդվածներ  /
  • Մուրաբաներ: Օգտակար և վնասակար հատկությունները: Ճիշտ պահպանումը

Մուրաբաներ: Օգտակար և վնասակար հատկությունները: Ճիշտ պահպանումը

Մուրաբան շատ համեղ բնական քաղցրավենիք է: Այն բավականին հեշտ է պատրաստելը, բացի այդ մուրաբաները չեն պարունակում վնասակար քիմիական հավելումներ, հատկապես եթե ինքներդ եք այն պատրաստում: 
Այնուամենայնիվ, մուրաբան քաղցրավենիք է, ինչն էլ հարց է առաջացնում, արդյո՞ք այն ավելի շատ օգտակար է օրգանիզմի համար, թե վնասակար: Հետաքրքիր է նաև, արդյո՞ք մուրաբաները պարունակում են վիտամիններ, թե դրանք վերանում են պատրաստման գործընթացում:   

Օգտակար և վնասակար հատկությունները

Օգտակար հատկություններն են՝

Մուրաբաներն օգտակար են մարդու իմունային համակարգի համար: Վիտամին Е – ն պահպանվում է մուրաբաներում և նպաստում է իմունիտետի բարձրացմանը: 

Մուրաբաները բարձրացնում են տրամադրությունը: Ինչպես և ցանկացած այլ քաղցրավենիք, այն պարունակում է սերոտոնին՝ երջանկության հորմոն: Սերոտոնինը ակտիվացնում է ուղեղի տարբեր հատվածները, ինչն էլ առաջ է բերում երջանկության զգացողություն: 

Մուրաբաները պարունակում են վիտամիններ: Իհարկե ոչ բոլոր վիտամիններն են պահպանվում մուրաբաներում, այնուամենայնիվ, կան մի խումբ վիտամիններ, որոնք պահպանվում են և որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար: Դրանցից են վիտամին Е-ն, բետա կարոտինը, ասկորբինաթթուն (վիտամին С), В1, В2 ևРР վիտամինները:

Մուրաբաները նպաստում են նյութափոխանակությանը: Մուրաբաները նպաստում են նյութափոխանակությանը և դրականորեն են ազդում օրգանիզմի վրա, եթե իհարկե մարդը չունի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը կամ ճարպակալումը:

Կորիզով մուրաբաներն ավելի օգտակար են: Մրգերի կորիզները ոչ միայն յուրահատուկ համ և հոտ են տալիս մուրաբաներին, այլ նաև շատ օգտակար են օրգանիզմի համար: Ահա թե ինչու, մուրաբա պատրաստելիս ցանկալի է կորիզները թողնել: 

Վնասակար հատկություններն են՝

Մուրաբաներն ունեն բարձր կալորիականություն: Դա իհարկե վնաս է մեր օրգանիզմի համար: Կալորիայի ընդհանուր քանակը կախված է մուրաբայում օգտագործված շաքարի քանակից: Պետք է նկատի ունենալ, որ 100 գ շաքարավազը պարունակում է 370 կկալ:

Մուրաբաները վնասում են ատամները: Կրկին շաքարի առկայության պատճառով մուրաբաները կարող են վնասել ատամները: Շաքարի մնացորդները կարող են մնալ ատամների արանքում, ինչը կնպաստի բակտերիաների առաջացմանը: Արդյունքում կարող է քայքայվել ատամների էմալը: 

Մուրաբաներ խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե մարդն ունի շաքարային դիաբետ, ծանրաքաշություն կամ ճարպակալում, ստամոքսի խոց, ալերիգիա, կարիես: 

Մուրաբաների ճիշտ պահպանումը

Մուրաբաները ցանկալի է պահել ապակե տարաներում՝ հերմետիկորեն փակված երկաթյա կափարիչով: Լավ պատրաստված և հերմետիկ փակված մուրաբան կարելի է 1-2 տարի պահպանել: Եթե մուրաբան պատրաստելիս կորիզներն էլ եք թողել, ապա այն մեկ տարուց ավելի պահել չի կարելի, քանի որ կորիզները պարունակում են հատուկ նյութեր, որոնք երկար պահպանման արդյունքում կարող են դառնալ թունավոր: