• Հոդվածներ  /
  • Պահածոյացված բանջարեղենի օգտակար և վնասակար հատկությունները

Պահածոյացված բանջարեղենի օգտակար և վնասակար հատկությունները

Պահածոյացված բանջարեղենը բավականին մեծ պահանջարկ է վայելում, հատկապես ձմռան ամիսներին: Այնուամենայնիվ, պահածոյացված բանջարեղեն օգտագործելուց առաջ հարկավոր է աչքի տակ ունենալ դրա թե՛ օգտակար և թե՛ հնարավոր բացասական հատկությունները:

Ի՞նչ օգտակար հատկություններ են պահպանվում պահածոյացված բանջարեղենում 

Ամբողջությամբ պահպանվում են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքանյութերը, օրգանական յուղերը և ճարպաթթուները: 
Պահվում են մագնեզիումը և կալցիումը, քանի որ դրանք չեն վերանում բարձր ջերմաստիճանից: Մագնեզիումն ու կալցիումը անհրաժեշտ են օրգանիզմի և նյարդային համակարգի համար, կարևոր են նաև իմունային համակարգի և ոսկրերի ձևավորման համար:
Երկաթը ևս պահպանվում է և կարևոր է հեմատոպոեզիայի համար, իսկ ցինկը՝ գեղեցկության և հիշողության համար: 
Բայց վերջերս կատարված ամենակարևոր հայտնագործությունը լիկոպենն է` մի նյութ, որով շատ հարուստ է լոլիկը և որը համարվում է հզոր հակաօքսիդիչ, որը պայքարում է ծերացման դեմ և քայքայում է քաղցկեղի բջիջները:

Ի՞նչ վնաս կարող է հասցնել առողջությանը պահածոյացված բանջարեղենը

Աղի մեծ քանակությունը կարող է դառնալ բարձր ճնշման պատճառ: Բացի դրանից, այն նպաստում է հոդերում աղի կուտակմանը: 
Աղը և քացախը, որոնք միշտ առկա են պահածոյացված բանջարեղենում,  նպաստում են լիպիդային նյութափոխանակության խախտմանը և ցելյուլիտի առաջացմանը: 
Քացախը վնասում է մարսողությանը, առաջացնում է լորձաթաղանթի գրգռում: Կարող է ստամոքսի գաստրիտի և նույնիսկ խոցի պատճառ դառնալ:
Պահածոյացված բանջարեղենի մեծաքանակ օգտագործումը կարող է հանգեցնել ատամի էմալի քայքայման: 
Խոսելով պահածոյացված բանջարեղենի մասին՝ անհրաժեշտ է հիշատակել նաև բոտուլիզմը:  Բոտուլիզմով վարակված մթերքը անհնար է արտաքին տեսքից տարբերել: Վարակված մթերքում թունավորումը տարածվում է անհավասար կերպով, և թունավորվում է այն մարդը, որը կերել է ախտածին մարմինը պարունակող բաժինը: