• Հոդվածներ  /
  • Ապրանքների պահածոյացման տարաների տեսակները

Ապրանքների պահածոյացման տարաների տեսակները
Հայտնի է, որ պահածոները մեծ պահանջարկ են վայելում, հատկապես Հայաստանում։ Կոնսերվացման համար օգտագործվում են տարատեսակ տարաներ։ Պահածոների տարաները պետք է ունենան հետևյալ հատկանիշները՝ հերմետիկություն, ամրություն և լինեն կորոզիայի չենթարկվող։
Այսպիսով, տարաները լինում են հետևյալ տեսակների․


Ապակե տարաներ. Դրանք շատ տարածված են, քանի որ պահածոյացված մրգերն ու բանջարեղենը պահածոյացվում են հենց այդպիսի տարաներում (բանկա, շիշ): Ապակե տարաները նաև գրավիչ տեսք ունեն ապակու թափանցիկության պատճառով, և սպառողները, ապրանքներ ձեռք բերելիս, ավելի առարկայորեն են ծանոթանում ապրանքի որակին: Ապակե տարաներն ունեն նաև հետևյալ առավելությունները.
    • էկոլոգիապես անվտանգ են,
    • կարող են երկար օգտագործվել,
    • ունեն գրավիչ տեսք,
    • հնարավոր են դարձնում փաթեթավորված ապրանքի ցուցադրումը,
    • տնտեսող են․ մեկ տարան կարող է բազմիցս օգտագործվել։
Ապակե տարաները կարող են լինել տարբեր ձևերի ու տարողության։ Ամեն ինչ կախված է պահածոների տեսակից: Ապակե տարաների ամենատարածված տեսակը բանկաներն ու շշերն են, որոնք սովորաբար օգտագործվում են մրգերի ու հատապտուղների արտադրանքի փաթեթավորման համար:

Ապակե տարաներ

Մետաղական տարաներ. Այսօր հատկապես պահանջարկ են վայելում մետաղական տարաները, առավել հաճախ՝ նաև ալյումինե բանկաները:
Մետաղական տարաները հուսալիորեն պաշտպանում են ներսի պարունակությունը ճնշումից ու օքսիդացումից: Ալյումինե բանկաները, որպես մետաղական տարաների տարատեսակներից մեկը, օգտագործվում են հյութերի, տոմատի մածուկի, ջեմի, մեղրի, մրգերի և բանջարեղենի խյուսի և այլ տեսակի արտադրանքի փաթեթավորման համար:
Մետաղական տարան պետք է անպայման հերմետիկորեն փակված լինի, մակերեսը չպետք է ունենա խոռոչներ, ժանգոտ բծեր, մետաղական տարայի կափարիչը և հատակը պետք է լինեն գոգավոր կամ հարթ: Մետաղական տարաների առավելություններից մեկն այն է, որ այս տիպի տարաները չեն ենթարկվում ջերմաստիճանի փոփոխության, այնուամենայնիվ, ի տարբերություն ապակե տարաների, մետաղական տարաները ենթարկվում են ներքին և արտաքին կոռոզիայի:
Մետաղական տարաների առավելություններից հարկ է նշել.
    • բարձր ջերմահաղորդականությունը,
    • թեթևությունը,
    • երկարակեցությունը,
    • ունիվերսալությունը,
    • պահպանման երկար ժամանակահատվածը։
Մետաղական տարաներ

Պոլիմերային տարաներ. Պահածոների արդյունաբերության մեջ, բացի մետաղական և ապակե տարաներից, պոլիմերային տարաները նույնպես լայն կիրառում են գտել և ամեն տարի առավել կարևոր դեր են կատարում ապրանքների փաթեթավորման գործում։ Այս տեսակի տարաները օգտագործվում են այն ապրանքների փաթեթավորման համար, որոնք չեն պահանջում ստերիլիզացում։ Պոլիմերային տարաները պահածոյացումից առաջ հատուկ պատրաստման գործընթաց չեն անցնում:
Այս տիպի տարաները լինում են երկու տեսակի `փափուկ և կիսափափուկ, որոնց մեջ փաթեթավորվում են հյութեր, սուսներ, պատրաստի կերակրատեսակներ:
Պոլիմերային փաթեթավորման առավելություններն ակնհայտ են՝
    • թեթևություն,
    • դիզայնում չկան սահմանափակումներ,
    • հեշտ ուտիլիզացիա։

Պոլիմերային տարաներ