Մրգային պյուրե
«Սամ-Հար» ընկերությունն այս պահին ունի թվով 3 տեսակի պյուրեներ՝ ծիրանի, դեղձի, սալորի: Ընկերությունը կարող է նաև արտադրել բալի, հոնի, նռան, սերկևիլի, խնձորի պյուրեներ՝ ըստ պատվերի:
Արտադրական բոլոր փուլերն անցնելուց հետո, պատրաստի խյուսը հատուկ տարաներով (200 լիտրանոց մետաղյա տակառներով`լցված ասեպտիկ փայլաթիթեղյա պարկերի մեջ, ինչպես նաև 20 լիտրանոց պարկերով) արտահանվում է արտերկիր: Մրգային խյուսը որպես հումք օգտագործվում է թե մանկական սննդի, թե բնական հյութերի և թե խմորեղենի արտադրության մեջ: Մրգային խյուսը նաև լայնորեն կիրառվում է բժշկության մեջ` որպես օրգանիզմը վերականգնող, սնուցող և մաքրող միջոց: Այն դյուրամարս սնունդ է, որի հաճախակի օգտագործումը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Որքան շատ է չոր նյութերի քանակը /բրիքս/, այնքան սննդարար ու օգտակար է մրգային խյուսը: Այսպես, «Սամ-Հար» ընկերության արտադրած դեղձի խյուսում բրիքսի ցուցանիշը 11-13 է, հայկական ծիրանի խյուսերի մեջ այն 14-16 բրիքս է, իսկ ահա արտերկրում աճեցված ծիրանների դեպքում՝ընդամենը 9։