Թույլ ալկոհոլային գազավորված խնձորի հյութ


«Սամ-Հար» ընկերությունը, որը Հայաստանի պահածոների արտադրության ոլորտում հայտնի է իր Sipan ապրանքանիշով, ներկայացնում է թույլ ալկոհոլային, գազավորված Apple Hyper խմիչքը: Անուշաբաբույր այս ըմպելիքը պատրաստված է Հայաստանում աճեցված բնական և էկոլոգիապես մաքուր խնձորներից: Այն պարունակում է 4.5% ալկոհոլ, ածխածնի երկօքսիդ, նատրիումի բենզոատ (E211): Սննդային արժեքը՝ 100գ է, սպիտակուցներ՝ 0 գ, ճարպեր՝ 0 գ, ածխաջրեր՝ 0 գ: Էներգետիկ արժեքը՝ 25,2 կկալ է: Apple Hyper-ի առավելություններից մեկն էլ այն է, որ չի պարունակում գունանյութեր:

Գինը մատչելի է ինչպես մանրածախ գնորդների, այնպես էլ Հայաստանից դուրս՝ մեծածախ գնորդների համար: Խորհուրդ չի տրվում օգտագործել անչափահասներին, հղիներին և առողջական խնդիրներ ունեցող անձանց:

Արտադրանք

  • Օրգանիկ
  • Կոմպոտներ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Բնական հյութեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մեղր
  • Մարինադներ
  • Պահածոներ