• Հոդվածներ  /
  • Ո՞ր բնական հյութերը են առավել օգտակար առողջության համար

Ո՞ր բնական հյութերը են առավել օգտակար առողջության համար

Բնական հյութերը, որպես կանոն վիտամինների և հանքանյութերի աղբյուր են և միկրոտարրերի ստացման լավագույն միջոց: Ի՞նչ օգտակար հատկություններ ունեն հյութերը, և ո՞րոնք են դրանցից ամենաօգտակարները. մանրամասները կներկայացնենք ստորև:

 

 

Հյութերի օգտակար հատկությունները

 

Օրգանիզմը ամենից արագ և հեշտությամբ կլանում է հենց բնական հյութերից ստացած վիտամիններն ու հանքանյութերը: Էկոլոգիապես մաքուր միջավայրում աճեցված մրգերից ու բանջարեղենների թարմ քամած հյութերը բազմաթիվ օգտակար տարրերից բացի, պարունակում են նաև պեկտինային նյութեր, որոնք ակտիվացնում են աղեստամոքսային համակարգի աշխատանքը, մաքրում օրգանիզմը տոքսիններից: Ի դեպ դիետոլոգները, օրգանիզմի մաքրման համար, հենց այս մեթոդն են խորհուրդ տալիս:

 

Շատ հյութեր ունեն նաև բուժիչ հատկություններ՝ շնորհիվ հակաբորբոքային և մաքրող գործառույթներ իրականացնող տարրերի: Դրանք նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը, դրական են ազդում քնի վրա, նվազեցնում են դեպրեսիայի, գերհոգնածության առաջացման հավանականությունը:

 

Տանը կամ գործարանում (այնպիսին, ինչպիսին Հայաստանի Սիփան բնական հյութերի գործարանն է) ստացված բնական հյութերի յուրաքանչյուր տեսակ ունի կոնկրետ օգտակար հատկություններ, որոնց մասին կներկայացնենք ստորև:

 

Նարնջի հյութ

 

Հարուստ է C վիտամինով, տարատեսակ հանքանյութերով և հակաօքսիդանտներով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրա ամենօրյա օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը 50%-ով: Նարնջի հյութի մեջ պարունակվող ակտիվ նյութերը նաև օգնում են պայքարել մաշկի ծերացման դեմ:

 

Ծիրանի հյութ

 

Ծիրանի հայրենիքը Հայաստանն է, որտեղ այն աճեցվում է էկոլոգիապես մաքուր միջավայրում: Դրանից ստացված հյութերը անփոխարինելի բնական դեղամիջոց են համարվում մեր օրգանիզմի համար: Ծիրանի հյութի կանոնավոր օգտագործումը ամրացնում է սրտի մկաններն ու կանխում առիթմիան:

 

Չիչխանի հյութ

 

Չիչխանի բնական հյութն իրական վիտամինների աղբյուր է: Այն կարգավորում է մարսողությունը և ակտիվացնում նյութափոխանակությունը: Խորհուրդ է տրվում օգտագործել է ռևմատիզմի, մաշկի որոշ հիվանդությունների և վիտամինների պակասի դեպքերում:

 

Նռան հյութ

 

Նռան հյութը հարուստ է ասկորբինաթթվով, ինչի շնորհիվ ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների առաջացման հավանականությունը: Օգտակար է բորբոքվածության, սրտի որոշ հիվանդությունների, շաքարային դիաբետի դեպքերում:

 

Տոմատի հյութ

 

Տոմատի հյութը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, ինչը անհրաժեշտ է սրտմկանների ամրապնդման համար: Այն հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ունեն նյութափոխանակության կան սրտանոթային խնդիրներ:

 

Բնական հյութերի պատրաստման գործընթացը բարդ է և ժամանակատար: Այդ պատճառով մարդիկ հաճախ նախընտրում են գործարաններում պատրաստված հյութերը, որոնք հաճախ որակով գրեթե չեն զիջում տնային պայմաններում պատրաստված հյութերին: Այսպես օրինակ՝ Սիփան գործարանի առաջարկած բնական հյութերը համեղ են, օգտակար և պատրաստվում են Հայաստանում աճեցված, էկոլոգիապես մաքուր մրգերից: