Դարեր շարունակ կոմպոտները Արևելյան Եվրոպայում համարվել են տնական բաղադրատոմսով պատրաստված խմիչքներ: Կոմպոտները պահվում են տարբեր չափսերի տարաներում, իսկ հյութին ավելացվում են նաև մրգերի կտորներ: «Սիփանում» կոմպոտը սովորաբար պատրաստվում է տնական բաղադրատոմսով: Ահա թե ինչու այն մեծ հռչակ և անսպառ պահանջարկ է վայելում ներքին և արտաքին շուկայում: Կոմպոտների յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ հայկական մրգերի և հատապտուղների համն ու բույրը այլ տեղ գտնել հնարավոր չէ:


Բաղադրությունը` ջուր, միրգ/հատապտուղ, շաքար:
Ինչպես հայտնի է, բալը և ծիրանը պարունակում են բազմաթիվ վիտամիններ ու նյութեր, որոնք նպաստում են օրգանիզմի իմունային համակարգի բարելավմանը, նյութափոխանակության կարգավորմանը, օգտակար են սիրտ-անոթային և աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ: 
Այս մրգերից յուրաքանչյուրն ունի յուրօրինակ համ և բուրմունք, որոնք միախառնվելով ստեղծում են գեղեցիկ և նուրբ համային կոմպոզիցիա՝ օժտված հագեցնող հատկությամբ:

Այլ Կոմպոտներ

Արտադրանք

  • Օրգանիկ
  • Մուրաբաներ
  • Ջեմեր
  • Բնական հյութեր
  • Լիմոնադներ
  • Ջրեր
  • Մեղր
  • Մարինադներ
  • Պահածոներ
  • Ալկոհոլային խմիչքներ