Ապրիլի
17-18-ը Լոնդունում տեղի ունեցած Natural & Organic Products Europe ամենամյա հեղինակավոր էքսպոյում «Սամ-Հար» ՍՊԸ-ն, ի թիվս հայաստանյան 4 արտադրողների, ներկայացավ «Սիփան» ապրանքանիշի օրգանական կոմպոտներով, բնական հյութերով ու մուրաբաներով:
Ցուցահանդեսի այցելուների քվեարկության, նաև՝ փորձագետների եզրակացության արդյունքներով, «Լավագույն նոր արտադրանք» անվանակարգում 4 լավագույններից մեկը ճանաչվեց «Սիփան» մոշի օրգանական կոմպոտը:
Ընդհանուր առմամբ ցուցահանդեսի ավելի քան 320 գրանցված մասնակիցներից որպես լավագույն արտադրողներ ընտրվեցին 13-ը, որոնք ներկայացնում էին սննդի, առողջության և գեղեցկության ոլորտի բնական արտադրանքներ:
Natural & Organic Products Europe-ը Եվրոպայի խոշորագույն առևտրային շոուներից է: Այն հիանալի վայր է նրանց համար, ովքեր գնահատում են և ցանկանում են ձեռք բերել բնական հումքից պատրաստված արտադրանքներ՝ սկսած դեղամիջոցներից, բնական և օրգանական սննդից մինչև հիգիենայի ու խնամքի միջոցներ, էկո-կենցաղային և այլ ապրանքներ:













