
Հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց Sipan նոր զովացուցիչ ըմպելիքների տեսականին՝ թարխունի, մոխիտոյի, ցիտրուսային, մանգոյի ու մարակուայի համերով։ Նոր տեսակի փրփրուն զովացուցիչ ըմպելիքները սիրեցին հատկապես մեր տաղավարի փոքրիկ այցելուները․ երեխաներին գրավում էին վառ գունային տարաները, և ցանկանում էին փորձել բոլոր չորս համերը։
Միջոցառման երեք օրերի ընթացքում եղան նաեւ գործնական համագործակցության առաջարկներ, ձեռք բերվեցին նաեւ նոր կապեր, որոնք կնպաստեն Sipan հայկական ապրանքանիշի մասսայականացմանն ու տարածմանը ինչպես տեղական, այնպես էլ դրսի շուկայում։