- Նորություններ /
- Ազգային ճաշատեսակներից «Ընտանիքի ջերմություն» պահածոներ՝ «Սիփան»-ից 03/05/2018
Հավատարիմ մնալով իր արմատներին, և բարի համբավին, «Սամ-Հար» ընկերությունն իր պահածոների տեսականին ընդլայնում է համեղ և շատ հետաքրքիր՝ ազգային ճաշատեսակների պահածոներով:
Ecofood Russia ընկերության հետ համատեղ «Սամ-Հար» ընկերությունը իր սպառողներին ներկայանում է բացառապես տեղական հումքից պատրաստված կերակրատեսակներով, ապուրներ, հայկական, վրացական և այլ ազգերի խոհանոցների սիրված ճաշատեսակների հետ միասին, որոնք կվաճառվեն մետաղյա տարաների մեջ, 1 բաժին չափաբաժնով, նրանց օրը լցնելով ընտանեկան ջերմությամբ ու սիրով:
Ազգային ճաշատեսակների արտադրությանը զուգահեռ, ընկերությունը սպառողի դատին է հանձնում նաև մսային և ձկնային տարատեսակ պահածոների արտադրությունը` միջազգային բարձր որակի և ստանդարտների պահպանմամբ:
Ընկերության հիմնադիր-տնօրեն Ռոբերտ Մանուկյանի հավաստմամբ նման նախաձեռնության նպատակներից մեկը ազգային ավանդական ճաշատեսակների քարոզչությունն ու մասսայականացումն է։
Այսպիսով, այլևս կարիք չկա ժամանակ ծախսել խաշ, հարիսա և այլ ճաշատեսակներ պատրաստելու համար, պարզապես գտեք Ձեր սիրելի ճաշատեսակը «Սիփան» պահածոների լայն ընտրանու մեջ:
Արտերկրում Հայաստանի համի դեսպանը` «Սամ-Հար» ընկերությունը, այս անգամ եվրոպական շուկա է մտնում նրանց հետ մրցելու և առողջ պայքարում հաղթելու մեծ իրավունքով: Լինելով փոքրիկ երկրից, ով չունի ծովային ճանապարհ, մեր «Սիփան» -ը, անվանը համապատասխան անսասան ու չերկնչող ոգով, գնում է ապացուցելու, որ եզակիությունն ու մեծ գործերը չեն ճանաչում ոչ սահման, ոչ էլ երկիր, իսկ սա հրաշալի առիթ է ազգային ինքնությամբ հպարտ լինելու համար:
|