Sipan ընկերությունը այս տարեսկզբին հաջողությամբ մասնակցեց սննդամթերքի և ոչ
ալկոհոլային խմիչքների ոլորտի աշխարհի խոշորագույն և ամենաազդեցիկ միջազգային
ցուցահանդեսներից մեկին՝ Gulfood 2026 միջազգային ցուցահանդեսին, որը կայացավ
ԱՄԷ-ում, Դուբայի World Trade Centre-ում։
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց SIPAN արտադրատեսականին Հայաստանի ազգային տաղավարում՝ Հայաստանը ներկայացնող այլ առաջատար արտադրողների հետ միասին։ Միջոցառումը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների, իսկ առանձին տաղավարներում ներկայացված էին տարբեր երկրների և տարածաշրջանների ընկերություններ։
Հայաստանը Gulfood 2026-ին մասնակցեց միասնական ազգային տաղավարով, որը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Հայկական տաղավարում, բացի Sipan-ից ներկայացված ևս 12 ընկերություններ՝ ցուցադրելով պահածոներ, հյութեր, չրեր, հանքային ջրեր և այլ սննդամթերք։
Gulfood 2026-ին մասնակցությունը հայկական Sipan-ի համար բացառիկ հնարավորություն էր ներկայացնելու հայկական արտադրանքի որակն ու յուրահատկությունը միջազգային լայն լսարանին։ Ցուցահանդեսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան բազմաթիվ միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ սուպերմարկետների ցանցերի, դիստրիբյուտորական ընկերությունների, ներմուծողների և մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների։ Այս կարևոր հանդիպումները հնարավորություն տվեցին հաստատել նոր գործարար կապեր, քննարկել համագործակցության հեռանկարներ և ավելի խորությամբ ծանոթանալ շուկայի արդի միտումներին ու պահանջներին։
Gulfood 2026-ում մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց Sipan-ի շարունակական ձգտումը՝ ընդլայնելու իր միջազգային ներկայությունը և ամրապնդելու իր դիրքերը համաշխարհային սննդարդյունաբերության ոլորտում։














