«Սիփանը» ներկայացված էր Թեհրանում կայացած ցուցահանդեսին:
Վերջերս Թեհրանում կազմակերպված հայկական ապրանքների և ծառայությունների Expo Armenia 2016 ցուցահանդեսին, ի թիվս հայաստանյան 100-ից ավելի ընկերությունների, մասնակցում էր նաև «Սամ-Հար» ընկերությունն իր «Սիփան» ապրանքանիշով:
Իր տեսակի մեջ առաջին անգամ անցկացվող այս ցուցահանդեսին ներկայացված էին ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը` գյուղատնտեսական մթերքների վերամշակում և սննդի արդյունաբերություն, դեղագործություն, թեթև արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, բանկային, լոգիստիկ ծառայություններ և այլն:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Թեհրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերության կողմից: ԶԼՄ-ների և մասնակիցների տեղեկացմամբ՝ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել իրանցիների մոտ և ցուցահանդեսի տաղավարները բոլոր 4 օրերին եղել են մարդաշատ:
Ցուցահանդեսում «Սամ-Հար»-ը ներկայացված էր իր ողջ տեսականիով՝ կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ, բանջարեղենային պահածոներ և «Սիփան» ապրանքանիշի բնական հյութեր։