
Համաժողովի հայկական կողմի կազմակերպիչն է Զարգացման հայկական գործակալությունը՝ Միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի հետ համատեղ:
Համաժողովին կմասնակցեն շուրջ 1.000 ձեռներեցներ, ՓՄՁ-երին աջակցող կազմակերպություններ, ֆինանսական հաստատություններ, պետական պաշտոնյաներ աշխարհի տարբեր երկրներից:
Մասնակցելով նման ներկայանալի համաժողովին՝ «Սամ- Հար» ընկերությունը նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորություն կստանա նաև աֆրիկյան երկրներում: