
Ցուցահանդեսին մասնակցության արդյունքում «Սամ-Հար» ընկերությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց առևտրային ընկերությունների և սովորական սպառողների շրջանում: Հետագա համագործակցության նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց շուրջ 10 խոշոր առևտրային ընկերությունների հետ:
«Սամ-Հար» ընկերությունը հույս է հայտնում, որ հաջորդ ցուցահանդեսների ժամանակ այցելուներին կուրախացնի իր նոր և ոչ պակաս համեղ ու գրավիչ տեսականիով: