ISO 22000:2005 և HACCP ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկացված արտադրանք

«Սամ-Հար» ընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է իր սպառողներին, որ մատակարարում է միջազգային ISO 22000:2005 և HACCP ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկացված արտադրանք:
Ապահովելով սերտիֆիկացման բոլոր պահանջները՝ ընկերությունն ապացուցեց, որ իր արտադրանքն իրոք որակյալ է և անվտանգ: Օգտագործման պահին սննդամթերքի անվտանգ լինելը պայմանավորված է արտադրության բոլոր փուլերում սննդամթերքի որակի և անվտանգության հսկողությամբ: ISO 22000:2005 ստանդարտացումը նախատեսված է սննդամթերք արտադրող կազմակերպությունների համար, ստանդարտացման նպատակն է կազմակերպություններից պահանջել հետևողական հսկողություն և ընդունված նորմերին համապատասխան անվտանգության ապահովում արտադրության բոլոր փուլերում: Այս համակարգի շրջանակներում արտադրողը պետք է ցույց տա, որ արտադրության բոլոր փուլերում վերահսկում է սննդամթերքի անվտանգությունը՝ ապահովելու համար վերջնական արտադրանքի անվտանգությունը օգտագործման պահին: 
Սննդամթերքի անվտանգության կառավարումը պետք է հիմնված լինի գիտականորեն հիմնավորված մոտեցումների և գործելակերպի վրա, որը սահմանվում է ՎՎՀԿԿ - Վտանգների Վերլուծության և Հսկման Կրիտիկական Կետերի (անգլ. HACCP – Hazard Analysis and Critical Control Points) կառավարման համակարգի միջոցով: Այս համակարգի ներդրումը պարտադիր է Եվրամիության երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, ինչպես նաև Հայաստանում: ՎՎՀԿԿ համակարգը կոչված է նվազագույնի հասցնելու սննդամթերքի անվտանգության հետ կապված վտանգները՝ սննդամթերքի արտադրության շղթան և արտադրական գործընթացները պաշտպանելով կենսաբանական (մանրէաբանական), քիմիական, ֆիզիկական վտանգներից:
«Սամ-Հար» ընկերությունը հաջողությամբ անցել է սերտիֆիկացման բոլոր փուլերն ու ստացել համապատասխան վկայագրերը:
Օգտվե՛ք «Սամ-Հար»-ի համեղ, որակյալ ու անվտանգ արտադրանքից:



Հաղթողների Դպրոցի սաները «Սամ-Հար» ընկերությունում

06/08/2018
Հաղթողների Դպրոցի սաները «Սամ-Հար» ընկերությունում


Սիփան պահածոների գործարանը հյուրընկալել էր Հաղթողների Դպրոցի սաներին:

Մենք սիրով ներկայացրեցինք Սիփան պահածոների արտադրության գործընթացը՝ հումքի մշակումից մինչև արտահանման կազմակերպում և պատասխանեցինք բոլոր հուզող հարցերին:

Բնական աղբյուրի ջուր «Սիփան»

30/07/2018
Բնական աղբյուրի ջուր «Սիփան»


«Սամ-Հար» ընկերությունն իր սպառողին է ներկայացնում «Սիփան» բնական աղբյուրի ջուրը: Մաքրավանի սառնորակ աղբյուրների ջուրը մեր արտադրամասում ենթարկվում է բազմաստիճան և մանրակրկիտ ֆիլտրացման, որի արդյունքում, պահպանելով իր բնական հանքային բաղադրությունը, հարստացվում է օրգանիզմի համար կենսակարևոր միկրոտարրերով:

Ազգային ճաշատեսակներից «Ընտանիքի ջերմություն» պահածոներ՝ «Սիփան»-ից

03/05/2018
Ազգային ճաշատեսակներից «Ընտանիքի ջերմություն» պահածոներ՝ «Սիփան»-ից


Հավատարիմ մնալով իր արմատներին, և բարի համբավին, «Սամ-Հար» ընկերությունն իր պահածոների տեսականին ընդլայնում է համեղ և շատ հետաքրքիր՝ ազգային ճաշատեսակների պահածոներով:

Մրգային խյուսերի (պյուրե) արևային տեսականին  «ՍԱՄ-ՀԱՐ» ընկերությունից

15/04/2018
Մրգային խյուսերի (պյուրե) արևային տեսականին «ՍԱՄ-ՀԱՐ» ընկերությունից


Սամ-Հար ընկերությունը իր սպառողներին է առաջարկում նռան, դեղձի և ծիրանի էկոլոգիապես մաքուր, խյուսերի որակյալ տեսականին, որոնք, պահպանում են իրենց յուրահատուկ համային հատկանիշներն ու օգտակարությունը արտադրության մեջ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ:

Թեհրանում անցկացված Expo Armenia 2016 ցուցահանդեսին ներկայացվեց նաև «Սիփանը»

24/10/2016
Թեհրանում անցկացված Expo Armenia 2016 ցուցահանդեսին ներկայացվեց նաև «Սիփանը»


«Սիփանը» ներկայացված էր Թեհրանում կայացած ցուցահանդեսին:

«Սիփան» մոշի կոմպոտները հայտնվեցին լավագույն քառյակում

26/04/2016
«Սիփան» մոշի կոմպոտները հայտնվեցին լավագույն քառյակում


Ապրիլի 17-18-ը Լոնդունում տեղի ունեցած Natural & Organic Products Europe ամենամյա հեղինակավոր էքսպոյում «Սամ-Հար» ՍՊԸ-ն, ի թիվս հայաստանյան 4 արտադրողների, ներկայացավ «Սիփան» ապրանքանիշի օրգանական կոմպոտներով, բնական հյութերով ու մուրաբաներով:

Բնական և օրգանական արտադրանքի ամենահեղինակավոր էքսպոյին

22/03/2016
Բնական և օրգանական արտադրանքի ամենահեղինակավոր էքսպոյին


Ապրիլի 17-18-ը տեղի կունենա Եվրոպայի խոշորագույն առևտրային շոուներից մեկը՝   Natural & Organic Products Europe-ը, որին Հայաստանը կմասնակցի մի առանձին տաղավարով՝ ներկայացնելով հայկական արտադրող 4 ընկերություններ: Դրանցից մեկը «Սամ-Հար» ՍՊԸ-ն է:

Նոր օրգանական տեսականի «Սիփան» ապրանքանիշից

13/11/2015
Նոր օրգանական տեսականի «Սիփան» ապրանքանիշից


Այլևս կարիք չկա ժամանակ ծախսել տանը կոմպոտներ պատրաստելու վրա: «Սիփան» կոմպոտների շնորհիվ կարող եք վայելել ամռան մրգերի թարմությունը տարվա բոլոր եղանակներին:

«Սամ-Հար»-ը «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» ցուցահանդեսին

01/05/2015
«Սամ-Հար»-ը «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» ցուցահանդեսին


2015 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում անցկացված «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» (“Made in Armenia Expo 2015”) ցուցահանդեսին մասնակցություն ունեցավ նաև «Սամ-Հար» ընկերությունը՝ ներկայացնելով «Սիփան» ապրանքանիշը:

«Սիփան» ապրանքանիշի նոր տեսականի

20/04/2015
«Սիփան» ապրանքանիշի նոր տեսականի


Տեսականին բազմազան է՝ ընդգրկում է թե՛ հայկական ու թե՛ արևադարձային մրգերից պատրաստված հյութեր:

12 ››